-
Արտգործնախարարությունում տեղի ունեցավ Հարավային Կովկասում իրականացվող CABIR տարածաշրջանային ծրագրի մասնակիցների ընդունելություն22 Հունիսի, 2009
Հունիսի 22-ին Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի հրավերով ԱԳՆ այցելեցին Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (SDC) ?կողմից Հարավային Կովկասում իրականացվող CABIR (Capacity Building in International Relations) տարածաշրջանային ծրագրի մասնակիցները: Ծրագիրը ներառում է միջազգային հարաբերություններին նվիրված դասընթացներ եւ ուղղված է Հար
-
Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկո Լոս Անջելեսում09 Դեկտեմբերի, 2008
Ս.թ. դեկտեմբերի 7-ին Լոս Անջելեսում տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկո, որը կազմակերպել էին ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը եւ հայ համայնքային կազմակերպությունների միացյալ մարմինը: Մեկ րոպե լռությամբ շուրջ 300 ներկա հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին զոհվածների հիշատակին: Ելույթ ունեցավ ՀՀ Գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը, ով ներկայացր
-
Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի այցը Հնդկաստան 18 նոյեմբեր 2008թ.18 Նոյեմբերի, 2008
Ս.թ. նոյեմբերի 17-ին հովվապետական այցով Հնդկաստանում է գտնվել Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը: Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Հնդկաստանում Հայաստանի դեսպանատուն, որտեղ կազմակերպվել էր հանդիպում Դելիում հավատարմագրված դեսպանների, Հայաստանի դեսպանատան աշխատակիցների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
-
Բեվերլի Հիլզում տեղի է ունեցել Հայաստանի անկախության17-ամյակին նվիրված ընդունելություն 05 հոկտեմբեր 2008թ.05 Հոկտեմբերի, 2008
Ս.թ. հոկտեմբերի 5-ին Բեվերլի Հիլզում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 17-ամյակին նվիրված ընդունելություն, որին ներկա են եղել ԱՄՆ Կոնգրեսի եւ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի անդամներ, տեղական իշխանության մարմինների, Լոս Անջելեսում հավատարմագրված հյուպատոսական անձնակազմի, հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, գործարարներ: Ելույթներով հանդես են եկել Հայաստանի գլխա
-
Մինսկում եւ Սան Պաուլոյում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 17-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ 23 սեպտեմբեր 2008թ.23 Սեպտեմբերի, 2008
Մինսկ. Ս.թ. սեպտեմբերի 19-ին Բելառուսի մամուլի ազգային կենտրոնում կայացել է Բելառուսում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի մամուլի ասուլիսը` նվիրված Հայաստանի անկախության 17-րդ տարելիցին։ Հայաստանի դեսպանը ներկայացրել է Հայաստանի անկախության 17 տարիների անցած ուղին, երկրի ներքաղաքական զարգացումները, արդի տնտեսական կացությունը եւ հետագա առաջընթացի նախադրյալները, հայ-բելառուսական հարաբերո
-
Ավստրիայում տեղի է ունեցել Հայաստանի առաջին Հանրապետության 90-ամյակին նվիրված միջոցառում 05 հունիս 2008թ.05 Հունիսի, 2008
Հունիսի 1-ին Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը եւ Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը դեսպանատան պարտեզում կազմակերպել են ընդունելություն` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 90-ամյա տարելիցին: Ողջյունի խոսքով ներկաներին է դիմել Ավստրիայում, Հունգարիայում, Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը
-
Մոնպելեում Միսակ Մանուշյանի ծառուղու բացման վերաբերյալ14 Մայիսի, 2007
Ս.թ. մայիսի 11-ին Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Մոնպելիեի քաղաքապետ Էլեն Մանդրուն (HռlՌne Mandroux) քաղաքի կենտրոնական մասում հանդիսավորապես բացեցին Միսակ Մանուշյանի անվան ծառուղին: Ֆրանսիայի Դիմադրության շարժման ականավոր ղեկավարներից մեկին նվիրված այդ արարողությանը ներկա էին Լանգեդոկ-Ռուսիյոնի նահանգային եւ Մոնպելիեի քաղաքային խորհրդի անդամները, քաղաքի եւ շրջակայքի հանրահայտ դեմքեր, հար
-
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Բորիս Ֆռլեցի հանդիպման վերաբերյալ20 Մարտի, 2007
Ս.թ. մարտի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ/Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Բորիս Ֆռլեցին (Boris Frlec): Պարոն Ֆռլեցը տեղեկացրեց, որ խորհրդարանական ընտրություններին երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով մարտի 19-ին Երեւանում բացվել է Ե
-
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Գերմանիայի ԱԳ նախարարՖրանկ-Վալտեր Շտայնմայերի համատեղ մամուլի ասուլիս20 Փետրվարի, 2007
Վ. Օսկանյան - Բարեւ ձեզ, նախ ուզում եմ ողջունել պրն. Շտայնմայերին Հայաստանում, նաեւ մեր նախարարությունում: Սա շատ կարեւոր այց է մեզ համար, գիտեմ, որ նաեւ բավական կարեւոր եւ հետաքրքրական էր պրն. Շտայնմայերի համար. Հայաստանը վերջին հանրապետությունն է տարածաշրջանում, որ այցելում է: Պրն. Շտայնմայերը արդեն եղել է Բաքվում եւ Թբիլիսիում: Այս այցը մեզ համար կարեւոր է ոչ միայն հայ-գերմանական երկկողմ հարաբ
-
Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի վերաբերյալ18 Հունվարի, 2007
Ս.թ. հունվարի 18-ին հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով Նյու Դելի ժամանած ՀՀ պատվիրակությունը`ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանի գլխավորությամբ հանդիպում ունեցավ Հնդկաստանի արտաքին գործերի պետական նախարար Ե. Ահամեդի հետ: Կողմերը փաստեցին երկրների միջեւ հաստատված հարաբերությունների բարձր մակարդակը, դրանց համընդգրկուն բնույթը, փոխադարձ վ