Ուսումնառություն Հայաստանում
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում են 26 պետական(որոնցից 4-ը միջազգային կառավարմամբ) և 33 ոչ պետական (արտոնագրված) բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Բարձրագույն կրթություն կարելի Է ստանալ տարբեր կարգի ուսումնական հաստատություններում` համալսարաններ, ինստիտուտներ, ակադեմիաներ և կոնսերվատորիա:
Հայաստանի գիտա-կրթական համակարգի առավել տարածված ճյուղերից են ֆիզիկան, մաթեմատիկան, քիմիան, միկրոկենսաբանությունը, ճարտարագիտությունը, բժշկությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, հայագիտությունը …:
Բարձրագույն կրթության ոլորտների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության www.edu.am կայք-Էջից, ինչպես նաև բարձրագույն կրթության հաստատությունների կայքերից:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում Է քննություններ ՀՀ ոչ պետական բուհերի շրջանավարտներին պետական նմուշի դիպլոմներ տրամադրելու նպատակով: (մանրամասներ)
Երևանի պետական համալսարան Հիմնադրվել է 1920թ.: |
|
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան
Հիմնադրվել է 1930թ.` 1922 թվականից Երևանի պետական համալսարանի կազմում գործող բժշկական ֆակուլտետի հիմքի վրա: |
|
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան
1933թ. հիմնադրված Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) իրավաժառանգորդ: |
|
Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարան
Հիմնադրվել է 1935թ.: |
|
Երևանի պետական տնտեսագիտական համալսարան
Հիմնադրվել է 1975թ.: Հիմնադրման ակունքները բխում են 1930 թվականից` կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտից, այնուհետև, ավելի քան չորս տասնամյակ, որպես տնտեսագիտական ֆակուլտետ եղել է Երևանի պետական համալսարանի կազմում: |
|
Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարան
Հիմնադրվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված «Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին համաձայնագրի» հիման վրա: |
|
Հայաստանում ֆրանսիական համալսարան (ՀՖՀՀ)
Հիմնադրվել է 2000թ.` Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև 1995 թ. ստորագրված մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում: ՀՖՀՀ-ի ակադեմիական գործընկերներն են Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը (որի բակալավրի և մագիստրատուրայի ծրագրերը Eduniversal 2018-2019թթ․-ի ցանկի լավագույն հնգյակում են https://www.univ-lyon3.fr/) և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանը (աշխարհի լավագույն համալսարանների ցանկի 45-րդ հորիզոնական http://www.univ-tlse3.fr/), որոնց հետ համատեղ ՀՖՀՀ-ն շնորհում է միաժամանակ հայկական և ֆրանսիական պետական դիպլոմներ։ Ֆակուլտետներ՝ Իրավագիտություն, Կառավարում, Մարքեթինգ, Ֆինանսներ, Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա: Ուսուցման լեզուներ՝ հայերեն, ֆրանսերեն, անգլերեն։Կայք՝ https://ufar.am/hy/ |
|
Հայաստանի ամերիկյան համալսարան
Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) մասնավոր, անկախ համալսարան է Երևանում՝ Հայաստանում: Այն հիմնադրվել է 1991 թվականին Հայկական բարեգործական ընդհանուր միության, Կալիֆորնիայի համալսարանի և Հայաստանի կառավարության հետ գործընկերությամբ։ ՀԱՀ-ն հանդիսանում է Կալիֆորնիայի համալսարանի համագործակիցը և հավատարմագրված է Դպրոցների և քոլեջների արևմտյան ասոցիացիայի Ավագ քոլեջների և համալսարանների հանձնաժողովի (WASC Senior College and University Commission) կողմից։ Գործարարության և տնտեսագիտության, Հումանիտար և հասարակական գիտությունների, Բնագիտության և ճարտարագիտության և Հանրային առողջապահության իր ֆակուլտետներով՝ ՀԱՀ առաջարկում է հինգ բակալավրական, ինը մագիստրոսական և չորս ավարտական վկայագիր շնորհող ծրագրեր։ ՀԱՀ-ն նաև հետազոտական ուղղվածություն ունեցող հաստատություն է, որն ունի մասնավոր և հանրային ֆինանսավորմամբ ծրագրեր իրականացնող ինը հետազոտական կենտրոն։ |
|
Եվրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմիա
Հիմնադրվել է 2001թ.: |
|
Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսական համալսարան
Հիմնադրվել է 1999 թ.: Համալսարանում իրականացվում են միջին մասնագիտական (քոլեջ), բարձրագույն (բակալավրիատ, MBA), ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրեր: Բարձրագույն մասնագիտական կրթություն. տնտեսագիտություն, կառավարում, կիրառական ինֆորմատիկա։ Միջին մասնագիտական կրթություն. բանկային գործ, տնտեսագիտություն, հաշվապահական հաշվառում, կիրառական ինֆորմատիկա (ըստ ոլորտի)։ Մասնաճյուղում սովորում են ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ սփյուռքի և այլազգի ներկայացուցիչները: Կայք. https://erevan.rea.ru/ |
|
Եվրասիա միջազգային համալսարան
Հիմնադրվել է 1997 թվականին: Համալսարանը կրթական հնարավորություններ է ապահովում բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական աստիճաններում: Հիմնական մասնագիտություններն են՝ կառավարում, իրավագիտություն, օտար լեզուներ, դեղագործություն, լրագրություն, տեղեկատվական համակարգեր (ՏՀ), տարրական մանկավարժություն: Համալսարանը իրականացնում է կրկնակի դիպլոմի կրթական ծրագրեր Իտալիայի Տուշիա համալսարանի և Լեհաստանի Տնտեսագիտության եւ հումանիտար գիտությունների համալսարանի հետ համատեղ: Կայք. www.eiu.am |
|
Լոմոնոսովի անվան ՄՊՀ մասնաճյուղ Հիմնադրվել է 2015թ․։ Բակալավրի 6 ծրագիր՝ կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, իրավաբանություն, միջազգային հարաբերություններ, լրագրություն, լեզվաբանություն, տնտեսագիտություն։ Մագիստրոսական 3 ծրագիր՝ իրավաբանություն, միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն։ Ուսումնառության լեզուն՝ ռուսերեն։ Կայք՝ www.msu.am |
|
Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամ Հիմնադրվել է 2019թ.: Իրականացնում է Միջին մասնագիտական բժշկական կրթություն և Բարձրագույն բժշկական կրթություն: Բարձրագույն բժշկական կրթության հիմքի վրա գործող մասնագիտություններ՝ «Բուժական գործ» որակավորումը՝ «Բժիշկ» և « Քույրական գործ»՝ որակավորումը՝ «Բուժքույր բակալավր»: Ուսուցման և դասավանդման լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: |