Քաղաքացիություն

1. Որտե՞ղ և ինչպե՞ս դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար

ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմումները սկսած 2026թ. հունվարի 1-ից ներկայացվում, ստուգվում, ընթացքավորվում, ինչպես նաև բնօրինակ փաստաթղթերը ներկայացնելու համար էլեկտրոնային հերթագրումներն իրականացվում են միայն քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման mcs-citizenship.am համակարգի միջոցով։

Ծառայության տեսակի ընտրություն

Էլեկտրոնային համակարգից օգտվելու համար ՄՔԾ կողմից պատրաստվել են ուղեցույցներ.

Էլեկտրոնային համակարգից օգտվելու հետ կապված հարցերով անհրաժեշտ է դիմել ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ հետևյալ կոնտակտային տվյալներով.

Էլ-փոստ՝ mcs@gov.am citizenship@e-gov.am

Հեռախոս՝ +37410300159

Հասցե՝ Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս 17/10 շենք

ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար պետական տուրքի չափերը և վճարման եղանակը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար՝ 50,000 ՀՀ դրամ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն դադարեցնելու համար՝ 150,000 ՀՀ դրամ

Պետական տուրքը, որը ենթակա չէ վերադարձման, վճարվում է քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման mcs-citizenship.am համակարգի միջոցով՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության 900005160529 գանձապետական հաշվեհամարին։

Օգտակար նշում

  • ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2026թ. հունվարի 22-ի N 97-Ն որոշմամբ:
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն:
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը շնորհվում կամ դադարեցվում է միայն ՀՀ նախագահի հրամանագրով:

Կարևոր ծանոթագրություն

  • Օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթերը (քաղաքացիական կացության գրանցման վկայականներ, տեղեկանքներ, նոտարական փաստաթղթեր, թարգմանություններ և այլն) պետք է հաստատված լինեն ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ:
  • Օտար լեզվով փաստաթղթերն ապոստիլով հաստատելուց կամ հյուպատոսական վավերացումից հետո պետք է թարգմանվեն հայերեն։
  • Եթե թարգմանությունը կատարված է որակավորված կամ երդվյալ թարգմանչի կողմից, ապա թարգմանությունը նույնպես պետք է հաստատվի ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ:
Տպել էջը