Անձնագիր

ՀՀ ԱՆՁՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ


ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով ՀՀ քաղաքացու անձնագիրը տրվում է`

  1. 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացիներին:
  2. 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացիների անձնագիրը փոխանակելու դեպքում:
  3. ՀՀ քաղաքացու 16 տարին լրանալու կապակցությամբ:
  4. ՀՀ անձնագրի ժամկետը լրանալու, այլ պատճառով օգտագործման համար ոչ պիտանի լինելու կամ ՀՀ քաղաքացու ցանկությամբ ՀՀ անձնագիրը փոխանակելու դեպքում:
  5. կորցրած ՀՀ անձնագրի փոխարեն նորը տալու դեպքում:
  6. ՀՀ քաղաքացու անձնագրային տվյալների փոփոխության, գրառումների, անճշտության վերացման դեպքում:
  7. ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց նախկին ԽՍՀՄ համաքաղաքացիական կամ արտասահմանյան անձնագիրը ՀՀ քաղաքացու անձնագրով փոխանակելու կամ նախկին ԽՍՀՄ համաքաղաքացիական կամ արտասահմանյան անձնագրի կորստյան կապակցությամբ ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու դեպքում:
  8. Մինչև 2007 թվականի մարտի 24-ը ՀՀ քաղաքացիությունը սահմանված կարգով չդադարեցրած քաղաքացու անվավեր ճանաչված անձնագրի փոխարեն նոր` ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու դեպքում:

ՀՀ ԱՆՁՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ


16 տարին չլրացած ՀՀ քաղաքացուն առաջին անգամ ՀՀ անձնագիր տալու կամ փոխանակելու համար հյուպատոսական հիմնարկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

 

  1. Դիմում ՀՀ անձնագիր ստանալու մասին,
  2. 35x45 մմ չափսի 3 գունավոր նույնական լուսանկար,
  3. Ծննդյան վկայականը և դրա լուսապատճենը,
  4. Փոխանակելու դեպքում՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը և դրա նշումներ պարունակող էջերի լուսապատճենները
  5. Ծնողների գրավոր համաձայնությունը՝ օտարերկրյա պետությունում վավերական անձնագիր ստանալու մասին: Ծնողներից մեկի բացակայության դեպքում՝ նաև բացակա ծնողի գրավոր համաձայնությունը՝ վավերացված նոտարական կարգով,
  6. Թվարկվածներից մեկը կախված տվյալ դեպքից.
    ա) ծնողների ամուսնության վկայականը և դրա լուսապատճենը,
    բ) հայրության ճանաչման վկայականը և դրա լուսապատճենը,
    գ) միայնակ մայր լինելու վերաբերյալ տեղեկանքը և դրա լուսապատճենը,
    դ) մահվան վկայականը և դրա լուսապատճենը,
    ե) օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը և դրա լուսապատճենը,
  7. Ծնողների անձնագրերի 2-5 էջերի լուսապատճենները` բացառությամբ 6-րդ կետի «գ»-ից «ե» դեպքերի,
  8. Պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

  • Ծնողների գրավոր համաձայնությունը կազմվում է դեսպանությունում (հյուպատոսական հիմնարկում)՝ անվճար:
  • Օտարերկրյա պետության իշխանությունների կողմից տրված ծննդյան վկայականները պետք է հաստատված լինեն «APOSTILLE» դրոշմակնիքով կամ հյուպատոսական վավերացմամբ և թարգմանված լինեն հայերեն:
  • Ծնողների անձնագրերը պետք է լինեն վավերական
  • Մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով:

16 տարին լրանալու կապակցությամբ (մինչև 18 տարին լրանալը) ՀՀ անձնագիր ստանալու համար քաղաքացին անձամբ հյուպատոսական հիմնարկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

  1. Դիմում ՀՀ անձնագիր ստանալու մասին,
  2. 35x45 մմ չափսի 3 գունավոր նույնական լուսանկար,
  3. Ծննդյան վկայականը և դրա լուսապատճենը,
  4. Փոխանակելու դեպքում՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը և դրա նշումներ պարունակող էջերի լուսապատճենները,
  5. Ծնողների գրավոր համաձայնությունը՝ օտարերկրյա պետությունում վավերական անձնագիր ստանալու մասին: Ծնողներից մեկի բացակայության դեպքում՝ նաև բացակա ծնողի գրավոր համաձայնությունը՝ վավերացված նոտարական կարգով:
  6. Թվարկվածներից մեկը կախված տվյալ դեպքից.
    ա) ծնողների ամուսնության վկայականը և դրա լուսապատճենը,
    բ) հայրության ճանաչման վկայականը և դրա լուսապատճենը,
    գ) միայնակ մայր լինելու վերաբերյալ տեղեկանքը և դրա լուսապատճենը,
    դ) մահվան վկայականը և դրա լուսապատճենը,
    ե) օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը և դրա լուսապատճենը,
  7. Ծնողների անձնագրերի 2-5 էջերի լուսապատճենները` բացառությամբ 6-րդ կետի «գ»-ից «ե» դեպքերի,
  8. Պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

  • Օտարերկրյա պետության իշխանությունների կողմից տրված ծննդյան վկայականները պետք է հաստատված լինեն «APOSTILLE» դրոշմակնիքով կամ հյուպատոսական վավերացմամբ և թարգմանված լինեն հայերեն:
  • Ծնողների անձնագրերը պետք է լինեն վավերական

ՀՀ անձնագիր ստանալու համար քաղաքացին անձամբ հյուպատոսական հիմնարկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

  1. Դիմում ՀՀ անձնագիր ստանալու մասին,
  2. 35x45 մմ չափսի 3 գունավոր նույնական լուսանկար,
  3. ՀՀ քաղաքացու անձնագիրը կամ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձի ԽՍՀՄ նմուշի համաքաղաքացիական (արտասահմանյան) անձնագիրը,
  4. Զինապարտների դեպքում՝ զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ և դրանց` զինվորական հաշվառման տվյալներով էջերի լուսապատճենները կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք,
  5. ԽՍՀՄ նմուշի անձնագրի դեպքում՝ հյուպատոսական հիմնարկի նստավայր պետության կամ հյուպատոսական տարածաշրջանի պետություններից որևէ մեկի քաղաքացիություն չունենալու մասին տեղեկանք կամ տվյալ պետությունում օտարերկրացու բնակության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ,
  6. Պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը:

Կորցրած ՀՀ անձնագրի (ԽՍՀՄ նմուշի անձնագրի) փոխարեն նորը ստանալու համար քաղաքացին անձամբ հյուպատոսական հիմնարկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

  1. Դիմում ՀՀ անձնագիր ստանալու մասին,
  2. 35x45 մմ չափսի 4 գունավոր նույնական լուսանկար,
  3. Հայտարարություն՝ անձնագիրը կորցնելու մասին,
  4. Կորցրած անձնագրի լուսապատճենը (առկայության դեպքում)
  5. Ծննդյան վկայականի լուսապատճենը (առկայության դեպքում)
  6. Զինապարտների դեպքում՝ զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ և դրանց` զինվորական հաշվառման տվյալներով էջերի լուսապատճենները կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք:
  7. ԽՍՀՄ նմուշի անձնագրի կորստի դեպքում՝ հյուպատոսական հիմնարկի նստավայր պետության կամ հյուպատոսական տարածաշրջանի պետություններից որևէ մեկի քաղաքացիություն չունենալու մասին տեղեկանք կամ տվյալ պետությունում օտարերկրացու բնակության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ,
  8. Պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը:

Անձնագրային տվյալների փոփոխության, գրառումների անճշտության դեպքում ՀՀ անձնագիրը փոխանակելու համար քաղաքացին անձամբ հյուպատոսական հիմնարկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

  1. Դիմում ՀՀ անձնագիր ստանալու մասին,
  2. 35x45 մմ չափսի 3 գունավոր նույնական լուսանկար,
  3. Փոխանակման ենթակա ՀՀ քաղաքացու անձնագիրը և դրա 2-5-րդ էջերի լուսապատճենները,
  4. Այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է կատարվի տվյալների փոփոխությունը կամ ուղղումը, գրառումների անճշտության վերացումը և դրա լուսապատճենը,
  5. Զինապարտների դեպքում՝ զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ և դրանց` զինվորական հաշվառման տվյալներով էջերի լուսապատճենները կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք:
  6. Պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

  • Օտարերկրյա պետության իշխանությունների կողմից տրված փաստաթղթերը պետք է հաստատված լինեն «APOSTILLE» դրոշմակնիքով կամ հյուպատոսական վավերացմամբ և թարգմանված լինեն հայերեն:

Մինչև 2007թ. մարտի 24-ը ՀՀ քաղաքացիությունը սահմանված կարգով չդադարեցրած քաղաքացու անվավեր ճանաչված ՀՀ քաղաքացու անձնագրի փոխարեն նոր ՀՀ անձնագիր ստանալու համար քաղաքացին անձամբ հյուպատոսական հիմնարկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

  1. Դիմում ՀՀ անձնագիր ստանալու մասին,
  2. 35x45 մմ չափսի 3 գունավոր նույնական լուսանկար,
  3. Հայտարարություն՝ անձնագիրը կորցնելու մասին,
  4. Կորցրած անձնագրի լուսապատճենը (առկայության դեպքում)
  5. Ծննդյան վկայականի լուսապատճենը (առկայության դեպքում)
  6. Զինապարտների դեպքում՝ զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ և դրանց` զինվորական հաշվառման տվյալներով էջերի լուսապատճենները կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք:
  7. Պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ավելի մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք դիմել էլ-փոստով կամ զանգահարել (+37460) 620111 հեռախոսահամարով՝ աշխատանքային օրերին և ժամերին: 

Տպել էջը