Մոնպելեում Միսակ Մանուշյանի ծառուղու բացման վերաբերյալ
14 մայիսի, 2007Ս.թ. մայիսի 11-ին Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Մոնպելիեի քաղաքապետ Էլեն Մանդրուն (HռlՌne Mandroux) քաղաքի կենտրոնական մասում հանդիսավորապես բացեցին Միսակ Մանուշյանի անվան ծառուղին: Ֆրանսիայի Դիմադրության շարժման ականավոր ղեկավարներից մեկին նվիրված այդ արարողությանը ներկա էին Լանգեդոկ-Ռուսիյոնի նահանգային եւ Մոնպելիեի քաղաքային խորհրդի անդամները, քաղաքի եւ շրջակայքի հանրահայտ դեմքեր, հարյուրավոր ուսանողներ:
Հնչեցին Ֆրանսիայի եւ Հայաստանի պետական հիմները, ընթերցվեց Մանուշյանի խմբին նվիրված Լուի Արագոնի «Կարմիր աֆիշը» բանաստեղծությունը:
«Մանուշյանը կյանքը զոհեց հանուն Ֆրանսիայի ազատության, բայց նաեւ հանուն Հայաստանի, քանի որ մենք կիսում ենք նույն արժեքները եւ դավանում նույն գաղափարներին: Հանուն այդ արժեքների եւ գաղափարների ֆաշիզմի դեմ պայքարում իրենց կյանքը տվեցին 300 հազարից ավելի հայեր», իր ելույթում նշեց դեսպան Է. Նալբանդյանը: