Բեվերլի Հիլզում տեղի է ունեցել Հայաստանի անկախության17-ամյակին նվիրված ընդունելություն 05 հոկտեմբեր 2008թ.
05 հոկտեմբերի, 2008Ս.թ. հոկտեմբերի 5-ին Բեվերլի Հիլզում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 17-ամյակին նվիրված ընդունելություն, որին ներկա են եղել ԱՄՆ Կոնգրեսի եւ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի անդամներ, տեղական իշխանության մարմինների, Լոս Անջելեսում հավատարմագրված հյուպատոսական անձնակազմի, հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, գործարարներ:
Ելույթներով հանդես են եկել Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը, ով խոսել է Հայաստանի ձեռքբերումների, հետագա ծրագրերի, արտաքին քաղաքականության խնդիրների եւ Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների մասին:
Մոտ 300 հյուրերի իրենց ողջույնի խոսքն են փոխանցել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը, Կալիֆորնիայի Ասամբլեայի պատգամավոր Փոլ Կրիկորյանը, Հայաստանյան առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը, Մեծի Տանն Կիլիկիո ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Մուշեղ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Փասադենայի քաղաքապետ Բիլ Բոգարդը, Գլենդեյլի քաղխորհրդի անդամ Արա Նաջարյանը եւ Ռոլինգ Սթեյթ Իսթեյթսի քաղաքապետ Ֆրենկ Ծերունյանը:
Օրվա առիթով իրենց շնորհավորագրերն էին ուղարկել Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը, Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլարագոսան, Լոս Անջելես շրջանի կառավարիչները:
Երեկոյի ընթացքում գլխավոր հյուպատոսը գովասանագրեր է հանձնել Լոս Անջելեսի հանրային դպրոցների գերազանց սովորող երեք հայ աշակերտների: