Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկո Լոս Անջելեսում
09 դեկտեմբերի, 2008Ս.թ. դեկտեմբերի 7-ին Լոս Անջելեսում տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկո, որը կազմակերպել էին ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը եւ հայ համայնքային կազմակերպությունների միացյալ մարմինը:
Մեկ րոպե լռությամբ շուրջ 300 ներկա հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին զոհվածների հիշատակին:
Ելույթ ունեցավ ՀՀ Գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը, ով ներկայացրեց երկրաշարժի ազդեցությունը նորանկախ Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում: Շնորհակալություն հայտնելով ԱՄՆ ժողովրդին եւ հայ համայնքին Հայաստանի բնակչությանը ցուցաբերած աջակցության համար` Գլխավոր հյուպատոսն անդրադարձավ աղետից տուժած շրջաններում իրականացրած վերականգնողական աշխատանքներին:
Ելույթներով հանդես եկան համայնքի ներկայացուցիչները, ցուցադրվեց կարճ տեսաֆիլմ, որին հաջորդեց օրվա խորհրդին համահունչ համերգ: