Մնացական Սաֆարյան
Ծնվել է 1974թ. հուլիսի 22-ին, Երևան քաղաքում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1991-1998թթ. – Երևանի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտ, անգլերեն լեզու և քաղաքագիտություն
1994-1996թթ. – Պեկինի լեզվի և մշակույթի համալսարան, չինարեն
1997թ. – Արտաքին ծառայության ինստիտուտ, դիվանագիտական դասընթաց (Նյու Դելի)
2002թ. – Ջ.Մարշալի անվան Եվրոպական անվտանգության կենտրոն, դասընթաց (Գերմանիա)
2003-2005թթ. – Կալիֆորնիայի համալսարան, միջազգային հարաբերությունների և խաղաղօվկիանոսյան ուսումնասիրությունների ֆակուլտետ, գլոբալ առաջնորդության ծրագիր (Սան Դիեգո)
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1997-1998թթ. – ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչություն, կցորդ
1998-2001թթ. – Չինաստանում ՀՀ դեսպանություն, կցորդ
2001-2003թթ. – ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչություն, երրորդ քարտուղար
2005-2009թթ. – ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչություն, երկրորդ քարտուղար, բաժնի վարիչի պաշտոնակատար
2009-2012թթ. – Չինաստանում ՀՀ դեսպանություն, առաջին քարտուղար, հյուպատոս
2012-2015թթ. – ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչություն, առաջին քարտուղար, խորհրդական, բաժնի վարիչի պաշտոնակատար
2015-2018թթ. – Բելգիայում ՀՀ դեսպանություն, ԵՄ-ում ՀՀ առաքելություն, խորհրդական
2018-2021թթ. – ԱԳՆ Հյուսիսարևելյան Ասիայի բաժնի վարիչ
2021-2022թթ. – ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ
2022թ․ հունվարի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Դիվանագիտական աստիճան
Արտակարգ և լիազոր դեսպան:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:
ԼԵԶՈՒՆԵՐ
Տիրապետում է ռուսերենի, անգլերենի, չինարենի:
ՊԱՐԳԵՎՆԵՐ ԵՎ ԳՆԱՀԱՏԱՆՔՆԵՐ
ՀՀ ԱԳՆ «Ջոն Կիրակոսյան» մեդալ
ՀՀ ԱԳՆ երկրորդ աստիճանի պատվո մեդալ
ՀՀ ՊՆ «Ռազմական համագործակցության համար» մեդալ