Ծնվել է 1991թ. դեկտեմբերի 16-ին, Երևան քաղաքում:

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2008-2012թթ. – Երևանի պետական համալսարան (Արևելագիտության բակալավր):

2010թ. հունիս - 2010թ. սեպտեմբեր – Արաբերենի դասընթաց (Arabic Teaching Institute for Non-Arabic Speakers), Դամասկոս, Սիրիա

2012-2014թթ. – Երևանի պետական համալսարան, Արևելագիտության մագիստրոս, (գերազանցությամբ)                                                                                                      

2014թ. օգոստոս - 2015թ. մարտ – Paideia, Հրեական ուսումնասիրությունների եվրոպական ինստիտուտ, Շվեդիա

2015թ. հունվար – Հոլոքոստի ուսումնասիրության միջազգային դպրոց, Յադ Վաշեմ, Երուսաղեմ

2015թ. ապրիլ - 2018թ. հունիս – Հրեական քաղաքակրթությունների մագիստրոսի կոչում HFJS, Հայդելբերգի համալսարան, Գերմանիա

2019թ. հոկտեմբեր - 2023թ. սեպտեմբեր – Քեմբրիջի համալսարան, Դոկտորի կոչում (PhD) Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների բնագավառում

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2014թ. փետրվար - 2014թ. օգոստոս – «Մատենադարան» հին ձեռագրերի հետազոտական ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող (Junior Researcher)

2019թ. փետրվար - 2019թ. հոկտեմբեր – Բրյուսովի անվան պետական համալսարան, Արտաքին կապերի և միջազգային համագործակցության մասնագետ (հիմնադրել է Հայաստանում եբրայերենի և մշակույթի առաջին կենտրոնը)

2020թ. մարտ - Ռաթգերսի համալսարան, Նյու Ջերզի, Հրավիրված գիտնական (Guest Scholar), (Դասախոսություններ է կարդացել «Հրեա-արաբերեն. ներածություն և աղբյուրների ակնարկ» և «Մատենադարանի հավաքածուի կորած հրեա-արաբերեն ձեռագրերը» թեմաներով)

2021թ. հոկտեմբեր - 2024թ. հոկտեմբեր – «Մատենադարան» հին ձեռագրերի հետազոտական ինստիտուտ, ծրագրի մասնագետ (Project Specialist)*(Հետազոտել է «Մատենադարանի հավաքածուի արաբագիր բժշկական ձեռագրերը» թեման, դրամաշնորհը հատկացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից)

2022թ. հոկտեմբեր - 2023թ. Հունիս – Քեմբրիջի համալսարան, Ասիայի և Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետ, ղեկավար-դասախոս (Supervisor),

*(Դասավանդել է բակալավրիատի ուսանողներին MES 5 (արդի եբրայերեն) դասընթացը, անհատական և խմբային կարգով խորհրդատվություն է տրամադրել ուսանողներին՝ նրանց հետաքրքրություններին համապատասխան ակադեմիական ծրագրերի հարցում)

2023թ. հուլիս – Քեմբրիջի համալսարան, Եբրայերենի ամառային դպրոց, դասախոս*(Դասավանդել է արդի եբրայերեն՝ միջազգային ուսանողների խմբի համար)

2025թ. սեպտեմբեր - 2026թ. մայիս – Բրանդայսի համալսարան, Իսրայելագիտության հետազոտությունների ինստիտուտ, Հետազոտող (Fellow)

2024թ. հունվար - առ այսօր – Քեմբրիջ, Վուլֆ ինստիտուտ, Հետազոտող-գործընկեր (Research Affiliate)

2024թ. սեպտեմբեր - առ այսօր – Սուրբ Էդմունդի քոլեջ, Գիտաշխատող (Research Associate)

2024թ. սեպտեմբեր - առ այսօր – Քեմբրիջի համալսարան, Ռոթշիլդի հիմնադրամի հետդոկտորական հետազոտող (Rothschild Postdoctoral Fellow)

2025թ. սեպտեմբեր - առ այսօր – Եսայի և Մարիա Մազմանյանների հիմնադրամ (Համագործակցություն և գործընկերային կապեր), Հոգաբարձուների խորհրդի անդամ,

2026թ. սեպտեմբերից – Քեմբրիջի համալսարան Լևերհուլմի հիմնադրամի հետազոտող (Leverhulme Trust Early Career Fellow)

 

2026թ․ օգոստոսի 20-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:

 

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Մենագրություն

Ավետիսյան, Ա. «Arabic, Judaeo-Arabic, and Garshuni Versions of Ibn al-Akfānī's Treatise on Bloodletting: Linguistic Variation in Late Judaeo-Arabic», Études sur le judaïsme medieval, Brill (հրատարակված)

Գրախմբագրվող ամսագրերում հրապարակված հոդվածներ

Ջոշուա Բլաուի «Notes on R. Saadya Gaon's Translation of the Torah, Part I – Genesis» աշխատության գրախոսություն, European Journal of Jewish Studies: Brill, 2022

Ավետիսյան, Ա. «Ripe apples with bread? T-S Ar.43.225», Genizah Research Unit, Fragment of the Month, մարտ, 2022 (https://doi.org/10.17863/CAM.99637)

Ավետիսյան, Ա., Մակարյան Վ. «Arabic Medical Handbooks of Matenadaran Collection», Manuscript Studies: A Journal of the Schoenberg Institute for Manuscript Studies, հատոր 8, թիվ 2, աշուն 2023

Ավետիսյան, Ա. «Judaeo-Arabic as a Language of Healing: Medical Knowledge and Community Literacy in the Medieval Islamic World», Al-Masāq; Journal of the Medieval Mediterranean (տպագրության մեջ)

Ավետիսյան, Ա., Մորենո Ա. «Egypt as a Global Migration Hub: A Historical Perspective», Journal of Migration History, Brill (տպագրության մեջ)

Ժողովածուներում հրապարակված աշխատություններ

Ավետիսյան, Ա. «MS No.1751 Judaeo-Arabic medical manuscript of the Matenadaran Collection», in: E.M. Wagner, Ottoman Arabic Handbook and Reader, Քեմբրիջի համալսարան, 2021: Open Book Publishers

Ավետիսյան, Ա. «Ձեռագիր MS 1751 հրեա-արաբերեն բժշկական ձեռագրի ներածություն», Բանբեր Մատենադարանի, Երևան, 2021

Այլ հրապարակումներ

Վենարա Ռ. Մակարյան, Անի Ջ. Ավետիսյան, Քրիստինե Պ. Կոստիկյան, Անի Ա. Ավետիսյան «Catalogue of the Arabic-script Medical Manuscripts of Matenadaran Collection (Arabic, Ottoman Turkish, Persian, Judaeo-Arabic)», Literary History of Medicine, Brill (պայմանագրված)

Ավետիսյան, Ա., Գրիգորյան Ա. «Հայերեն-եբրայերեն թեմատիկ բառարան», Անտարես հրատարակչություն, Երևան, 2022

 

ԼԵԶՈՒՆԵՐ

Տիրապետում է ռուսերենի, անգլերենի, արաբերենի, եբրայերենի,  աստվածաշնչային եբրայերենի, ասորերենի, գերմաներենի:

 

ՊԱՐԳԵՎՆԵՐ ԵՎ ԳՆԱՀԱՏԱՆՔՆԵՐ

Վուլֆի ինստիտուտի պատվավոր դոկտոր (2019-2023)

Տպել էջը