Ծնվել է 1969թ. մարտի 30-ին, Երևանում։

Կրթություն և վերապատրաստում`

1986-1993թթ․ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, արաբական բաժին,

1994թ․ Հայկազյան համալսարանական քոլեջ (Լիբանան), քաղաքագիտության ֆակուլտետ:

Աշխատանքային գործունեություն`

1994-1996թթ․ ԱԳՆ Երկրորդ եվրոպական վարչության կցորդ, երրորդ քարտուղար,

1996-1997թթ․ Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար,

1997թ․ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ,

1998թ․ ԱԳՆ քարտուղարության պետ,

1999-2006թթ․ Արգենտինայում և Չիլիում ՀՀ դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես),

2000-2006թթ․ Ուրուգվայում ՀՀ դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես),

2006թ. (ապրիլ-օգոստոս) ԱԳ նախարարի աշխատակազմի խորհրդական,

2006-2011թթ․ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան),

2006-2012թթ․ Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան)

2006-2013թթ․ Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան),

2006-2014թթ․ Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան),

2011-2016թթ․ Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Վիլնյուս),

2012-2016թթ․ Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Վիլնյուս),

2016-2020թթ․ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան (նստավայրը` Մեխիկո),

2017-2020թթ․ Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Մեխիկո),

2018-2020թթ․ Պանամայում ՀՀ դեսպան (նստավայրը` Մեխիկո),

2020թ (հոկտեմբեր-նոյեմբեր) ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:        

Դիվանագիտական աստիճան՝

արտակարգ և լիազոր դեսպան:

Պարգևատրումներ՝

2005թ. պարգևատրվել է Արգենտինայի կառավարության կողմից «Արժանիքների համար Մեծ Խաչի աստիճանի» շքանշանով:

2014թ. պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի ոսկե մեդալով:

2016թ. Արցախի նախագահի կողմից պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

Օտար լեզուների իմացություն՝

ռուսերեն, անգլերեն, իսպաներեն։

Ընտանեկան կարգավիճակ՝

ամուսնացած է, ունի մեկ որդի:

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2020թ. նոյեմբերի 18-ի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:

Տպել էջը