ՀՀ վարորդական վկայական ստանալու կարգը

Համաձայն «Ճանապարհային երթևեկության մասին» 1968թ. Վիեննայի Կոնվենցիայի՝ այն երկրները (ցանկը կցվում է), որոնք միացել են վերոնշյալ Կոնվենցիային, դրանց քաղաքացիները կարող են Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոց վարել իրենց ազգային վարորդական վկայականներով:

ՀՀ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիվանագիտական ներկայացուցչությունը հայտագրով դիմում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն, ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում վարորդական վկայական ստանալու համար երեք օրինակից,
  2. ազգային վարորդական վկայականի պատճենը և հաստատված հայերեն թարգմանությունը երեք օրինակից,
  3. ԱԳՄԱՆ-ի կողմից տրված վկայականի պատճենը երեք օրինակից:
 
Տպել էջը