Ռոբերտ Աբիսողոմոնյան
Ծնվել է 1985թ. ք. Երևանում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2002-2007թթ. – Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, բակալավր
2005-2006թթ. – Դամասկոսի համալսարանին կից արաբերենի ուսուցման ինստիտուտ ոչ արաբախոսների համար
2007թ. – Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամ
2007-2009թթ. – Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, մագիստրատուրա
2009-2010թթ. – Բուխարեստի համալսարանի գրականության ֆակուլտետ
2010-2013թթ. – Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ, դոկտորանտուրա
2014-2015թթ. – Հայաստանի դիվանագիտական դպրոց
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2008թ. – «Պռոկրեդիտ» բանկ, վարկային մասնագետ
2009թ. – ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փորձնակ
2011-2013թթ.- Ռումինիայում ՀՀ դեսպանի օգնական
2015-2017թթ. – ՀՀ ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության գլոբալ անվտանգության և ոչ կոնվենցիոնալ հարցերի բաժնի կցորդ
2017-2020թթ. – ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կցորդ, երրորդ քարտուղար
2021-2023թթ. – ՀՀ ԱԳ նախարարի օգնական
2023-2025թթ. – ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական
2025թ․ փետրվարի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Դիվանագիտական աստիճան
Արտակարգ և լիազոր դեսպան:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է։
ԼԵԶՈՒՆԵՐ
Տիրապետում է ռուսերենի, անգլերենի, ռումիներենի:
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Ամուսնացած է, ունի երկու զավակ: