Լրատվության և հանրային դիվանագիտության վարչություն

  • Պետի պ/կ` Անի Բադալյան

Հիմնական գործառույթներն ու խնդիրները`

  • ՀՀ արտաքին քաղաքականության, ԱԳՄԱ նախարարության և դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության լուսաբանումը, հասարակությանը նախարարության աշխատանքների վերաբերյալ համապարփակ և ճշգրիտ տեղեկատվության տրամադրում,
  • ՀՀ ԱԳՄԱ նախարարի, ԱԳՄԱ փոխնախարարների, ԱԳՄԱՆ ստորաբաժանումների ղեկավարների, մամուլի քարտուղարի մամուլի ասուլիսների կազմակերպում, նրանց գործունեության լուսաբանում
  • ԱԳՄԱ նախարարի, ԱԳՄԱ փոխնախարարների, մամուլի քարտուղարի, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, ԱԳՄԱՆ ստորաբաժանումների ղեկավարների հետ ԶԼՄ ներկայացուցիչների հանդիպումների, ճեպազրույցների, հարցազրույցների կազմակերպում
  • ԱԳՄԱ նախարարի, փոխնախարարների, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումների վերաբերյալ հաղորդագրությունների խմբագրում և տարածում
  • արտերկրում հավատարմագրված Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններից ստացած հաղորդագրությունների ու նյութերի մշակում, խմբագրում և ԶԼՄ-ներին տրամադրում
  • տեղական ու օտարերկրյա ԶԼՄ-ների հավատարմագրում
  • օտարերկրյա լրագրողների Հայաստան կատարած այցելությունների կազմակերպում
  • Հայաստան ժամանած օտարերկրյա պաշտոնատար անձանց ուղեկցող լրագրողների հավատարմագրում, ուղեկցում, անհրաժեշտ տեղեկատվական նյութերի տրամադրում
  • լրագրողների հարցերին պատասխանում, ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության ճշգրտում, մեկնաբանում ու պարզաբանում
  • ասուլիսների, ճեպազրույցների ու հարցազրույցների ձայնագրում, սղագրում և տրամադրում լրատվամիջոցներին և շահագրգիռ այլ կառույցներին
  • ԱԳՄԱՆ պաշտոնական կայք էջում ներկայացվող նյութերի համակարգում
  • ԱԳՄԱՆ ինտերնետային էջի մշակում, ամենօրյա տեղեկատվության թարմացում
  • նախարարության ղեկավարության մասնակցությամբ միջոցառումների տեսագրությունների ու ձայնագրությունների տեղադրում կայքէջում
  • տեղեկատվական փաթեթների պատրաստում և տարածում ՀՀ պետական կառավարման մարմիններին, ԱԳՄԱՆ կենտրոնական ապարատին և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին:

Տպել էջը