Միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչություն
- 
                                                            Պետ` Նելլի Սարոյան [javascript protected email address]
Իրավաբանական վարչությունը ՀՀ ԱԳ նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է, որն իր ներքին կառուցվածքում ունի 3 բաժին.
- Երկկողմ միջազգային պայմանագրերի բաժին
- Բազմակողմ միջազգային պայմանագրերի բաժին
- Միջազգային իրավունքի և ազգային օրենսդրության բաժին
Վարչությունն իրականացնում է միջազգային հանրային ու մասնավոր իրավունքին, ինչպես նաև ներպետական իրավունքին առնչվող մի շարք գործառույթներ, այդ թվում.
- միջազգային պայմանագրերի կնքման (տեքստի նախապատրաստում, դրա շուրջ բանակցությունների վարում և փոխհամաձայնեցում, ստորագրում), վավերացման և հաստատման ներկայացնելու, միջազգային պայմանագրին միանալու, միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելու, դրա գործողությունը կասեցնելու, դադարեցնելու կամ չեղյալ հայտարարելու, ինչպես նաև ուժի մեջ մտած միջազգային պայմանագրի կատարման հետ կապված գործառույթներ,
- միջազգային պայմանագրերի գրանցում, հաշվառում և հրապարակում,
- ՀՀ անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների մարմինների կողմից ընդունվող որոշումների և այլ փաստաթղթերի, ինչպես նաև միջազգային պայմանագիր չհանդիսացող այլ միջազգային փաստաթղթերի փորձաքննություն,
- նախարարության քննարկմանը ներկայացված Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի փորձաքննություն,
- իրավական խորհրդատվություն է տրամադրում միջազգային իրավունքին առնչվող հարցերի վերաբերյալ:
- նախարարության գործունեության իրավական ապահովման իրականացում, այդ թվում` իր իրավասության շրջանակներում նախարարության գործունեությանն առնչվող իրավական ակտերի նախագծերի անմիջականորեն մշակում
- նախարարության քննարկմանը ներկայացված Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի փորձաքննության իրականացում
- 
                                    Երկկողմ միջազգային պայմանագրերի բաժին
                                                                            Պետ` Լուսինե Կարումյան [javascript protected email address]
- 
                                    Բազմակողմ միջազգային պայմանագրերի բաժին
                                                                            Պետ` Մանուշակ Քոչունց 
- 
                                    Միջազգային իրավունքի և ազգային օրենսդրության բաժին
                                                                            Պետ` Սոնա Գևորգյան