Եվրոպայի վարչություն
-
Պետ` Հակոբ Սարգսյան
[javascript protected email address]
ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության գործառույթների հակիրճ նկարագրությունը
ՀՀ արտաքին քաղաքականության իրականացման շրջանակներում ԱԳՆ Եվրոպայի վարչությունը պատասխանատու է եվրոպական տարածաշրջանի (Արևմտյան և Կենտրոնական Եվրոպա, Բալկանյան երկրներ), ինչպես նաև եվրոպական կազմակերպությունների հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների համար: Ըստ այդմ` վարչությունը բաղկացած է երկկողմ հարաբերությունների առաջին և երկրորդ և բազմակողմ` Եվրոպայի խորհրդի (ԵԽ) բաժիններից:
Վարչությունը հանդիսանում է եվրոպական տարածաշրջանի հետ երկկողմ և բազմակողմ մակարդակներով ներպետական-գերատեսչական աշխատանքները համակարգող ստորաբաժանում, վարչության կողմից մշակվում է տարածաշրջանի և նրա կառույցների նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը, սահմանվում են առաջնահերթություններ, ներկայացվում առաջարկություններ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումների վերաբերյալ:
Հիմք ընդունելով եվրոպական ուղղությունը որպես Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնայնություններից մեկը` վարչությունն աշխատանքներ է տանում` միտված տարածաշրջանի երկրների ու կառույցների հետ տարբեր բնագավառներում հարաբերությունների հետագա զարգացմանը, քաղաքական երկխոսության խթանմանը, իրավապայմանագրային դաշտի ձևավորմանն ու ընդլայնմանը:
Այդ նպատակով վարչությունն իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում իրականացնում է տարբեր գործառույթներ:
Մասնավորապես, երկկողմ հարաբերությունների առաջին և երկրորդ բաժիններն ապահովում են բարձրաստիճան պաշտոնական այցերի կազմակերպումը, Հայաստանի Հանրապետության և եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացումը, աջակցում միջկառավարական հանձնաժողովների, գործարար համաժողովների, մշակութային միջոցառումների անցկացմանը:
Եվրոայի խորհրդի բաժինը համակարգում է ԵԽ հետ կապված աշխատանքները, պատասխանատու է նաև այդ կազմակերպության շրջանակներում ՀՀ օրակարգային հարցերի մշակման և բանակցման համար:
Վարչությունը մշտական աշխատանքային կապ է պահպանում ինչպես Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանությունների և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի, այնպես էլ եվրոպական երկրներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների և Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հետ:
-
Երկկողմ հարաբերությունների առաջին բաժին
Պետ` Դավիթ Ասոյան
[javascript protected email address] -
Երկկողմ հարաբերությունների երկրորդ բաժին
[javascript protected email address]
-
Եվրոպայի խորհրդի բաժին
[javascript protected email address]