Եվրոպական ինտեգրման վարչություն

  • Պետի պ/կ` Լենա Թերզիկյան

Եվրոպական ինտեգրման վարչությունն ապահովում է նախարարության կողմից Եվրոպական Միության ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության արտաքին քաղաքականության իրականացումը:

Վարչության հիմնական նպատակներն ու խնդիրներն են`

նախարարությանը վերապահված, Եվրոպական Միության ուղղությամբ, արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականության իրականացումը, Եվրոպական Միության հետ գործընկերային և փոխշահավետ հարաբերությունների խորացումը.

Եվրոպական Միության հետ քաղաքական երկխոսության վարումը, միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերի և իրավունքների ներկայացումն ու ապահովումը.

Եվրոպական Միության ինստիտուտների, գործակալությունների և այլ մարմինների հետ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների համագործակցության քաղաքական համակարգումը.

քաղաքացիական հասարակության հետ Եվրոպական Միությանն առնչվող հարցերում երկխոսության համակարգումը.

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության գործընկերության վերաբերյալ պատշաճ տեղեկատվության տարածումը և հանրային իրազեկվածության ապահովումը։

Վարչության կառուցվածքը ներառում է երկու բաժին՝

  • Եվրոպական Միության հետ քաղաքական գործընկերության բաժին,
  • Եվրոպական Միության հետ ոլորտային համագործակցության բաժին։

Եվրոպական Միության հետ քաղաքական գործընկերության բաժնի գործառույթները, ի թիվս այլնի, ներառում են Եվրոպական Միության հետ քաղաքական ոլորտի բոլոր մակարդակների պաշտոնական գրագրության համակարգումն ու իրականացումը, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչների հետ մշտական կապի ապահովումը, Եվրոպական Միության Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում համագործակցությունը, Հայաստանի և Եվրոպական Միության միջև հաստատված տարբեր մարմինների նիստերի նախապատրաստումը:

Եվրոպական Միության հետ ոլորտային համագործակցության բաժնի գործառույթները, ի թիվս այլնի, ներառում են ՀԸԳՀ և «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթի՝ նախարարության իրավասության ներքո գտնվող դրույթների կատարմանն ուղղված աշխատանքների, Եվրոպական Միության հետ ոլորտային համագործակցության շրջանակներում բոլոր մակարդակների պաշտոնական շփումների, գրագրության համակարգումը և իրականացումը, Եվրոպական Միության՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված պատվիրակության հետ կանոնավոր համագործակցությունը:


Տպել էջը