-
Մշակութային միջոցառումներ Նորվեգիայում և Դանիայում20 նոյեմբերի, 2014
Նոյեմբերի 20-ին Օսլոյի Հոլոքոստի և կրոնական փոքրամասնությունների ուսումնասիրությունների նորվեգական կենտրոնում տեղի ունեցավ Կոմիտասի անվան լարային քառյակի համերգը, որը նվիրված էր քառյակի 90-ամյակին և Կոմիտասի 145-ամյակին:
-
ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության հայտարարությունը Մշտական խորհրդի նիստին20 նոյեմբերի, 2014
Նոյեմբերի 20-ին ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելությունը Մշտական խորհրդի նիստին հանդես եկավ հայտարարությամբ` Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ:
-
Արտգործնախարարը հանդիպեց Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ20 նոյեմբերի, 2014
Նոյեմբերի 20-ին նախարար Նալբանդյանը հանդիպեց Երևանում պաշտոնական այցով գտնվող Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի հետ:
-
Սլովենիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին20 նոյեմբերի, 2014
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀՀ-ում Սլովենիայի նորանշանակ դեսպան Նատաշա Պրահին (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
-
Դեսպան Վարդանյանի հանդիպումը Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ19 նոյեմբերի, 2014
Նոյեմբերի 19-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Ճիկաիձեն ընդունեց Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանին:
-
Հոգևոր միջոցառում Լոնդոնում19 նոյեմբերի, 2014
Նոյեմբերի 19-ին Ուելսի արքայազն Չարլզը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցավ հայ համայնքի հետ:
-
Դեսպան Գասպարյանն իր հավատարմագրերը հանձնեց Չեռնոգորիայի նախագահին19 նոյեմբերի, 2014
Նոյեմբերի 19-ին Չեռնոգորիայում ՀՀ նորանշանակ դեսպան Համլետ Գասպարյանը (նստավայրը` Բուխարեստ) Չետինյեի նախագահական պալատում իր հավատարմագրերը հանձնեց Չեռնոգորիայի նախագահ Ֆիլիպ Վույանովիչին:
-
Դեսպան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Օլոմոուցի երկրամասի նահանգապետի հետ19 նոյեմբերի, 2014
Նոյեմբերի 19-ին Չեխիայի Օլոմոուցի երկրամասի վարչական կենտրոնի նահանգապետ Յիրժի Ռոզբորժիլն ընդունեց Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանին:
-
Դեսպան Վարդանյանի հանդիպումը Վրաստանի Կրոնական հարցերով պետական գործակալության նախագահի հետ19 նոյեմբերի, 2014
Նոյեմբերի 19-ին Վրաստանի Կրոնական հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեն ընդունեց Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանին:
-
Դեսպան Եսայանի աշխատանքային այցը ՌԴ Վլադիմիրի մարզ19 նոյեմբերի, 2014
Նոյեմբերի 19-ին ՌԴ Վլադիմիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպում ունեցավ Վլադիմիրի մարզի նահանգապետ Սվետլանա Օրլովայի հետ: