Դեսպան Վարդանյանի հանդիպումը Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ

19 նոյեմբերի, 2014

Նոյեմբերի 19-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Ճիկաիձեն ընդունեց Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանին:

Անդրադարձ կատարվեց իրավապահ ոլորտում երկու երկրների միջև ակտիվ համագործակցության կարևորությանը: Ընդգծվեց միջազգային մարտահրավերների դեմ պայքարում ջանքերի համատեղման անհրաժեշտությունը:

Դեսպան Վարդանյանը և նախարար Ճիկաիձեն քննարկեցին երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության հեռանկարներն ու առկա ներուժի առավել ակտիվ օգտագործման հնարավորությունները:  

Տպել էջը