Տեղեկատվություն ստանալու հարցման օրինակելի ձև

Համաձայն Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի հոդված 9-ի՝ խնդրում ենք ստորագրված և կնքված (առկայության դեպքում) գրավոր հարցումն ուղարկել info@mfa.am էլեկտրոնային հասցեին՝ ըստ ստորև ներկայացվող օրինակելի ձևի։


Օրինակելի ձև

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն 

դիմողի անունը, ազգանունը

(իրավաբանական անձի դեպքում՝ դրա անվանումը, գտնվելու վայրը)

բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը (հասցեն),

քաղաքացիությունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն

 

Տեղեկություն ստանալու հարցում

 

Համաձայն ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկություններ________________________________________________________
______________________________________________________________________________________________________________
______________________________________________________________________________________________________________
(հնարավորինս հստակ ձևակերպեք անհրաժեշտ տեղեկությունը) մասին:

Խնդրում եմ տեղեկություն ստանալու հարցումիս պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

Խնդրում եմ ծանուցումն ուղարկել էլեկտրոնային (կամ թղթային) տարբերակով:

(Պատրաստ եմ վճարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված սահմանաչափը գերազանցող տեղեկության տրամադրման համար):

 

Կանխավ շնորհակալ եմ`

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 

ամսաթիվ

Տպել էջը