Դեսպան Վարդանյանի հանդիպումը Վրաստանի Կրոնական հարցերով պետական գործակալության նախագահի հետ

19 նոյեմբերի, 2014

Նոյեմբերի 19-ին Վրաստանի Կրոնական հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեն ընդունեց Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանին:

Դեսպան Վարդանյանը բարձր գնահատեց գործակալության դերը պատմամշակութային ժառանգությունների պահպանման գործում:

Անդրադարձ կատարվեց Վրաստանի հայկական եկեղեցիների հարցին և քննարկվեց այդ խնդրին լուծում տալու համար հատուկ հանձնախմբեր ստեղծելու հնարավորությունը:

Զազա Վաշակմաձեն հայտնեց, որ մոտ ապագայում Վրաստանի Կրոնական հարցերով պետական գործակալությանը կից կստեղծվի կրոնական խորհուրդ, որը կիրականացնի Վրաստանում գտնվող կրոնական կառույցների պահպանմանն ուղղված գործունեություն:

Դեսպան Վարդանյանն առաջարկեց կազմակերպել գործակալության և Հայաստանում համապատասխան կառույցի հանդիպումը՝ համագործակցության և փորձի փոխանակման նպատակով:

Դեսպանը հաջողություններ մաղթեց Զազա Վաշակմաձեին հետագա բոլոր ծրագրերի իրականացման գործում: 

Տպել էջը