Պարույր Հովհաննիսյան
Նախարարի տեղակալներ

Ծննդյան թիվը և վայրը`

Ծնվել է 1973թ․՝ Երևանում:

Կրթություն`

1991-1995թթ․ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ,

1999-2001թթ․ Սենտ Ջոնս համալսարան միջազգային հարաբերություններ և կառավարում (Նյու Յորք):

Աշխատանքային գործունեություն`

1996-1998թթ․ ԱԳՆ միջազգային տնտեսական համագործակցության վարչության միջազգային տնտեսական կազմակերպությունների բաժին, կցորդ,

1998-2001թթ․ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն (Նյու Յորք) երրորդ, ապա՝ երկրորդ քարտուղար,

2001-2005թթ․ ԱԳՆ միջազգային տնտեսական համագործակցության վարչության միջազգային տնտեսական կազմակերպությունների բաժնի պետ,

2005-2010թթ․ Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ, խորհրդական,

2011-2012թթ․ ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ ԵՄ հարցերով խորհրդական,

2013-2014թթ․ ԱԳՆ Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բաժնի պետ,

2014-2016թթ․ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ,

2016-2021թթ․ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ։

2021թ նոյեմբերի 9-ին նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Գիտական աշխատություններ`

"Europe's Next Avoidable War" (Palgrave-Macmillan publication 2013, համահեղինակ), "Managing Globalization in Selected Countries with Economies in Transition" (UN ESCAP publication 2003, համահեղինակ):

Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է։

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ և լիազոր դեսպան:

Օտար լեզուների իմացություն`

ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն։

Տպել էջը