Վիզաների բաժին

  • Պետ` . .

Վիզաների բաժնի գործառույթներն են`

1) տրամադրել Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաներ (էլեկտրոնային, դիվանագիտական և պաշտոնական).

2) համակարգել E-visa էլեկտրոնային համակարգի աշխատանքները.

3) ձևակերպել Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար անհրաժեշտ հրավերներ.

4) աջակցել պաշտոնական կամ ծառայողական նպատակներով օտարերկրյա պետություններ մեկնող անձանց՝ համապատասխան երկրների մուտքի վիզա ստանալու հարցում.

5) կազմակերպել Հայաստանի Հանրապետության  հատուկ կացության կարգավիճակի շնորհման գործընթացը՝ իր իրավասության շրջանակներում.

6) պատասխանել բաժնի գործառույթների հետ կապված հարցումներին.

7) իրականացնել հսկողություն Հյուպատոսական հիմնարկների կողմից վիզաների տրամադրման ընթացակարգերի և ժամկետների պահպանման նկատմամբ.

8) ստուգել Հյուպատոսական հիմնարկների կողմից ներկայացվող հաշվետվությունների համապատասխանությունը՝ բաժնի գործառույթների շրջանակներում. 

9) վարել բաժնի գործառույթներից բխող էլեկտրոնային գրանցամատյաններ.

10) թարմացնել Նախարարության և Հյուպատոսական հիմնարկների կայքերում տեղադրված՝ բաժնի գործառությներին առնչվող տեղեկատվությունը.

11) ապահովել էլեկտրոնային եղանակով կուտակվող տեղեկությունների (գրանցամատյանների) արխիվացումը, պահուստային պատճենումը և ապահով պահպանումը.

12) աջակցել Հյուպատոսական հիմնարկներին՝ ընթացիկ աշխատանքներում և տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն.

Տպել էջը