Եվրասիական տարածաշրջանի վարչություն

  • Պետ` Լուսինե Հակոբյան

ՀՀ ԱԳՄԱՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության կազմում ընդգրկված են Ռուսաստանի և Բելառուսի, Կենտրոնական Ասիայի և Եվրասիական բազմակողմ կառույցների բաժինները:

Վարչության հիմնական նպատակներն ու խնդիրներն են`

Բելառուսի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի (այսուհետ՝ տարածաշրջանի պետություններ) և Եվրասիական տարածաշրջանի բազմակողմ կառույցների (ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ, Եվրասիական զարգացման բանկի և դրանց կառույցների հետ և դրանց շրջանակներում՝

1)       դիվանագիտական, բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա,

2)       Հայաստանի Հանրապետության շահերի և իրավունքների ներկայացումը և պաշտպանությունը,

3)       արտաքին քաղաքականության մշակման ու իրականացման նպատակով պատկան մասով առաջարկությունների ներկայացումը,

4)       Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովմանը, դրա ռազմաքաղաքական բաղադրիչի ամրապնդմանն ուղղված քաղաքականության իրականացմանն աջակցումը:


Տպել էջը