Դիվանագիտական գործառնությունների համակարգման վարչություն

  • Պետ` Նինա Օհանյան

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության Դիվանագիտական գործառնությունների համակարգման վարչությունը համակարգում է նախարարության, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների և պետական կառավարման համակարգի մարմինների միջև փոխգործակցությունն ու գրագրությունը։ Վարչությունն իրականացնում է նաև միասնական համակարգում պահանջող այն դիվանագիտական գործառույթները, որոնք ընդգրկված չեն նախարարության այլ ստորաբաժանումների լիազորությունների շրջանակում, ինչպես նաև համակարգում է արտաքին քաղաքական ծրագրերի մշակումն ու դրանց կատարման ընթացքի մշտադիտարկումը։

Վարչության հիմնական նպատակներն ու խնդիրներն են՝

  1. նախարարության գործունեության և արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի ու այլ ծրագրային փաստաթղթերի կատարման արդյունքների ամփոփումը,
  2. նախարարության և պետական կառավարման համակարգի մարմինների միջև պաշտոնական գրագրության և տեղեկատվության փոխանակման ապահովումը, ինչպես նաև նախարարության և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների միջև դիվանագիտական գրագրության և արտաքին քաղաքականության իրականացմանն առնչվող փոխգործակցության ապահովումը,
  3. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններին հանձնարարականների և այլ պաշտոնական հաղորդագրությունների փոխանցումը, ինչպես նաև միասնական արտաքին քաղաքականության վարումն ապահովող հանձնարարականների և ուղենիշային այլ փաստաթղթերի նախապատրաստումը,
  4. «Երևանյան երկխոսություն» ամենամյա միջազգային համաժողովի կազմակերպման և անցկացման աշխատանքների համակարգումը, համաժողովի շրջանակում իրականացվող միջոցառումների նախապատրաստումը, ինչպես նաև համապատասխան պետական մարմինների ու գործընկեր կազմակերպությունների հետ փոխգործակցության ապահովումը։

Վարչության կազմում ներառված են երեք բաժին՝

  • Դիվանագիտական գրագրության իրականացման բաժին,
  • Դիվանագիտական փոխգործակցության ապահովման բաժին,
  • Քաղաքական ծրագրերի համակարգման բաժին։

Տպել էջը