-
Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ շնորհված գերատեսչական պարգեւների հանձնում14 Դեկտեմբերի, 2011
2011թ. դեկտեմբերի 14-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի շրջանակներում ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին եւ հայկական կազմակերպություններին շնորհված գերատեսչական պարգեւների հանձնման նպատակով Փարիզի կենտրոնում գտնվող Պավիլիոն Դոֆին հանդիսությունների սրահում տեղի ունեցավ բազմամարդ հավաք: Այն անցկացվեց «Հազարամյա Հայաստանը 20 տարեկան է» խորհրդանշական խորագրի ներք
-
Ընդունելություն Արցախի անկախության հանրաքվեի 20-ամյակի կապակցությամբ07 Դեկտեմբերի, 2011
Երեկ` դեկտեմբերի 7-ին, Ֆրանսիայի Ազգային Ժողովում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեի ընդունման 20-ամյակին նվիրված ընդունելություն: Հրավիրյալների թվում էին ֆրանսիացի խորհրդարանականներ, սենատորներ, լրագրողներ, մտավորականներ, հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
-
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառում Բելառուսում04 Նոյեմբերի, 2011
Նոյեմբերի 4-ին Բելառուսում ՀՀ դեսպանությունը եւ համայնքային կառույցները կազմակերպել էին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված համերգ:
-
ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված համերգ Դանիայում29 Հոկտեմբերի, 2011
Հոկտեմբերի 29-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված տոնական համերգ, որին ներկա էին Դանիայի կառավարության եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Դանիայում հավտարմագրված դիվանագետներ, հայ եւ դանիացի մտավորականներ, գործարարներ:
-
ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում25 Հոկտեմբերի, 2011
Հոկտեմբերի 25-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեի սրահում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: Միջոցառմանը ներկա էին 2 տասնյակից ավելի կոնգրեսականներ, ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարներ, եկեղեցու թեմերի եւ հայ համայնքի մեծաթիվ ներկայացուցիչներ:
-
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված ընդունելություն Իրաքում19 Հոկտեմբերի, 2011
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 19-ին Իրաքում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն, որին մասնակցեցին Իրաքի Նախագահի ներկայացուցիչ, Նախագահի աշխատակազմի ղեկավար Նասիր Նայիֆ Ալ Անին, փոխվարչապետներ Սալեհ Մուտլաղը եւ Ռոզ Նուրի Շաուեսը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Լուբեյդ Աբաուին, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, Իրաքում հավատարմագրվ
-
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Կալինինգրադում15 Հոկտեմբերի, 2011
Հոկտեմբերի 15-ին Կալինինգրադի Հայ ազգամշակութային ինքնավարության կենտրոնի դահլիճում կայացավ Կալինինգրադում ՀՀ պատվո հյուպատոս Յուրի Կաջոյանի կողմից կազմակերպված ընդունելությունը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին:
-
ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառում Նիդերլանդների Հերթոխենբոս քաղաքում15 Հոկտեմբերի, 2011
Հոկտեմբերի 15-ին Նիդերլանդների Հերթոխենբոս քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառում:
-
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Կանադայում14 Հոկտեմբերի, 2011
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները հագեցած էին Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված բազմաթիվ տոնական միջոցառումներով, որոնք իրականացվեցին Կանադայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում՝ Քեբեկ Սիթիում, Տորոնտոյում, Մոնրեալում, Վիկտորիայում եւ Վանկուվերում: Միջոցառումներն զուգակցվում էին համերգներով, պարահանդեսներով եւ թատերական ներկայացումներով:
-
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված համերգ Լիբանանում07 Հոկտեմբերի, 2011
Հոկտեմբերի 7-ին Բեյրութի Ս. Ժոզեֆ եկեղեցում Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի տոնական համերգը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: