Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Կալինինգրադում

15 հոկտեմբերի, 2011

Հոկտեմբերի 15-ին Կալինինգրադի Հայ ազգամշակութային ինքնավարության կենտրոնի դահլիճում կայացավ Կալինինգրադում ՀՀ պատվո հյուպատոս Յուրի Կաջոյանի կողմից կազմակերպված ընդունելությունը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին:

Միջոցառմանը ներկա էին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, Կալինինգրադի նահանգապետ Նիկոլայ Ցուկանովը, Կալինինգրադի մարզային դումայի նախագահի տեղակալ Սերգեյ Յուսպինը, Կալինինգրադում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Բորիս Շերեմետեւը, կառավարության, քաղաքապետարանի, մարզային դումայի ներկայացուցիչներ, Կալինինգրադում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հոգեւորականներ, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Իր ելույթում Օլեգ Եսայանը ներկայացրեց Հայաստանի 20 տարիների ձեռքբերումներն ու նվաճումները` հատուկ անդրադարձ կատարելով հայ-ռուսական փոխհարաբերությունների բարձր մակարդակին եւ կարեւորելով հայ համայնքի դերն երկկողմ հարաբերությունների համատեքստում:

Նահանգապետ Նիկոլայ Ցուկանովը շնորհավորեց ներկաներին տոնի կապակցությամբ` նշելով, որ հայ համայնքը իր զգալի ավանդն ունի նահանգի տնտեսական եւ մշակութային կյանքում: Նահանգապետը սրբապատկեր նվիրեց Սուրբ Ստեփանոս Եկեղեցուն եւ հաջողություն մաղթեց հայ ժողովրդին:

Ընդունելությանը համերգային ծրագրով հանդես եկան Կալինինգրադի Հայ ազգամշակութային ինքնավարության կենտրոնի սաները:

Միջացառումից առաջ դեսպան Եսայանը շրջայց կատարեց հայկական մշակութային կենտրոնով, այցելեց հայկական կիրակնօրյա դպրոց, պատկերասրահ, համերգային դահլիճ եւ Սուրբ Ստեփանոս Եկեղեցի, հանդիպում ունեցավ համայնքային գործիչների հետ:

Տպել էջը