Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառում Բելառուսում

04 նոյեմբերի, 2011

Նոյեմբերի 4-ին Բելառուսում ՀՀ դեսպանությունը եւ համայնքային կառույցները կազմակերպել էին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված համերգ:

Շուրջ 700 հանդիսատեսների թվում էին Բելառուսի Նախագահի աշխատակազմի, ինչպես նաեւ երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները:

Համերգին ելույթ ունեցողների թվում էին UNESCO-ի հատուկ դիպլոմի դափնեկիր «Էրեբունի» պարի համույթը, Բելառուսում հայտնի էստրադային երգչուհի Իսկուհի Աբալյանը, «Նեմիգա» փողային նվագախումբը, որը կատարել է Առնո Բաբաջանյանի եւ Արամ Խաչատուրյանի ստեղծագործությունները:

Համերգի սկզբում Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը հարցազրույց է տվել Բելառուսի կենտրոնական հեռուստաալիքների լրագրողներին` ներկայացնելով Հայաստանի անցած ուղղին եւ նվաճումները:

Տպել էջը