Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված համերգ Եգիպտոսում

06 հոկտեմբերի, 2011

Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 6-ին Կահիրե Օպերայի տան «էլ-Գումհուրիյա» սրահում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր արտիրստ Արսեն Գրիգորյանի, երգչուհի Աննա Խառատյանի եւ «Մրո» համույթի համերգը, որը կազմակերպվել էր Կահիրեի Հայ Առաքելական եկեղեցու Առաջնորդարանի եւ Եգիպտոսում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով: Միջոցառմանը Հայաստանից ժամանած արվեստագետների կատարմամբ հնչեցին սիրված ժողովրդական երգեր եւ նշանավոր հայ երգահանների ստեղծագործություններ:

Համերգին ներկա էին ԵԱՀ-ում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը, Եգիպտոսի Մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, Եգիպտոսի Հայոց առաքելական եւ կաթողիկե համայնքների հոգեւոր առաջնորդները, հայ համայնքի բազմաթիվ անդամներ եւ եգիպտացի արվեստասեր հասարակություն:

Տպել էջը