Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Կանադայում

14 հոկտեմբերի, 2011

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները հագեցած էին Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված բազմաթիվ տոնական միջոցառումներով, որոնք իրականացվեցին Կանադայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում՝ Քեբեկ Սիթիում, Տորոնտոյում, Մոնրեալում, Վիկտորիայում եւ Վանկուվերում: Միջոցառումներն զուգակցվում էին համերգներով, պարահանդեսներով եւ թատերական ներկայացումներով:

Հոկտեմբերի 14-ին Օտտավայում ՀՀ դեսպանությունում կայացավ ընդունելություն` նվիրված Անկախության տոնին, որին ներկա էին Կանադայի իշխանությունների ներկայացուցիչներ, Օտտավայում հավատարմագրված դեսպաններ, կանադահայ կազմակերպությունների ղեկավարներ:

ՀՀ դեսպանի ելույթին հետեւեց Արարատից դեպի Եվրոպա տեսաֆիլմի ցուցադրումը, որն հյուրերին ներկայացրեց հայկական մշակույթի ազդեցությունը եվրոպական արժեքների վրա:

Տպել էջը