-
Արտգործնախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը25 մայիսի, 2012
Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամներ Սոֆի Ժուասենին, Ֆիլիպ Մարինիին եւ Բերնար Ֆուրնիեին:
-
Դեսպան Այվազյանի հանդիպումները Էստոնիայում24 մայիսի, 2012
Մայիսի 24-ին դեսպան Արա Այվազյանին ընդունեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Պաէտը: Կայացած զրույցի ընթացքում Էստոնիայի արտաքին գերատեսչության ղեկավարն ու Հայաստանի ներկայացուցիչը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր ու տա
-
«3+1» խորագրով ցուցահանդես Բրյուսելում24 մայիսի, 2012
Մայիսի 24-ին Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, հայ և լիտվացի համայնքային գործիչների ջանքերով Բրյուսելի հեղինակավոր «BRENART» սրահում տեղի ունեցավ «3+1» անունը կրող ցուցահանդես: Ցուց
-
Դեսպան Սարգսյանը մասնակցեց ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի նստաշրջանին24 մայիսի, 2012
2012թ. մայիսի 21-24-ը Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Բանգկոկում (Թաիլանդ) մասնակցեց ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 68-րդ նստաշրջանի աշխատանքներին:
-
Հունգարիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանին24 մայիսի, 2012
Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Շանդոր Սաբոյին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
-
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 122-րդ նստաշրջան23 մայիսի, 2012
Ապրիլի 23-ին Ստրասբուրգում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հերթական 122-րդ նստաշրջանը, որի ընթացքում ԵԽ նախագահող Միացյալ Թագավորությունը ԵԽ նախագահությունը հանձնեց Ալբանիային:
-
Դեսպան Ղազինյանը իր հավատարմագրերը հանձնեց Իռլանդիայի նախագահին23 մայիսի, 2012
Մայիսի 22-23-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը, այցելեց Դուբլին, որտեղ Իռլանդիայում համատեղության կարգով դեսպան նշանակվելու կապակցությամբ իր հավատարմագրերը հանձնեց Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսին:
-
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՍԾՏՀ գլխավոր քարտուղարին23 մայիսի, 2012
Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսին, ով հաջորդ ամիս ավարտում է իր պաշտոնավարությունը:
-
Շուշիի ազատագրման քսանամյակին նվիրված միջոցառում Վալանսում22 մայիսի, 2012
Մայիսի 22-ին Ֆրանսիական Վալանս քաղաքի շուրջ երեսուն ֆրանսահայ կազմակերպությունները նախաձեռնել էին Շուշիի ազատագրման քսանամյակին նվիրված մեծ միջոցառում:
-
Դեսպան Այվազյանն իր հավատարմագրերը հանձնեց Էստոնիայի Նախագահին22 մայիսի, 2012
Մայիսի 22-ին դեսպան Արա Այվազյանն իր հավատարմագրերը հանձնեց Էստոնիայի Հանրապետության Նախագահ Տոոմաս Հենդրիկ Իլվեսին: Հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Էստոնական պետության ղեկավարն ու Հայաստանի դեսպանը քննարկեցին երկկողմ հարաբեր