Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի և 100-ամյակի միջմշակութային մարմնի համատեղ նիստ

25 հուլիսի, 2012

Հուլիսի 25-ին Բուրջ Համուդի Ազգային Առաջնորդարանում կայացել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի և 100-ամյակի միջմշակութային մարմնի համատեղ նիստը, որը նախագահում էր Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը։

Նիստի ընթացքում քննարկվեցին գալիք շաբաթների ընթացքում նախատեսվող միջոցառումների մանրամասները: Նշվեց աշխատանքների համակարգման ու սերտ համագործակցության անհրաժեշտությունը բոլոր շահագրգիռ կառույցների միջև:

Քննարկվեցին նաև լիբանանահայ համայնքում գործող բոլոր մշակութային միությունների համատեղ ծրագրերի մշակման և իրականացման մեխանիզմները: Մասնավորապես, կարևորովեց Հայաստանի մշակութային տարբեր կառույցների եւ խմբերի հետ համագործակցությունը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ոգեկոչման միջոցառումների կազմակերպման համատեքստում։

Տպել էջը