-
Արտգործնախարարն ընդունեց Լեհաստանի փոխարտգործնախարարին16 սեպտեմբերի, 2014
Սեպտեմբերի 16–ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի փոխարտգործնախարար Թոմաշ Օրլովսկուն, ով Երևան է ժամանել` արտգործնախարարությունների միջև խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։
-
Կանադայում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ծրագիրը13 սեպտեմբերի, 2014
Սեպտեմբերի 13-ին Կանադայի Մոնրեալ քաղաքի ՄկԳիլ համալսարանի Փոլաքի անվան հռչակավոր համերգասրահում կայացավ հանրահայտ «Մոլինարի» քառյակի համերգը, որով մեկնարկեցին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումները Կանադայում:
-
Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրների այցը միջազգային կառույցներ և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ12 սեպտեմբերի, 2014
Սեպտեմբերի 8-12-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների և աշխատակիցների այցը Բրյուսել և Վիեննա:
-
ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհուրդը դրամական միջոցներ է հատկացրել Գյումրիում հաշմանդամություն ունեցող երեխաների խաղահրապարակի կառուցման ծրագրի համար12 սեպտեմբերի, 2014
Սեպտեմբերի 12-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը «Հայաստան» կենտրոնում կազմակերպել էր միջոցառում ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհրդի անդամների համար` ՀՀ մշտական ներկայացուցչի տիկնոջ` Սուսանն
-
Էդվարդ Նալբանդյանն այցելեց Վայոց Ձորի մարզ12 սեպտեմբերի, 2014
Սեպտեմբերի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այցելեց Վայոց Ձորի մարզ։
-
Դեսպան Փոլադյանի հանդիպումը Հորդանանի բարձրագույն կրթության նախարարի հետ11 սեպտեմբերի, 2014
Սեպտեմբերի 8-11-ը Հորդանան այցի շրջանակում Հորդանանում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը (նստավայրը` Դամասկոս) հանդիպում ունեցավ Հորդանանի բարձրագույն կրթության նախարար Ամին Մահմուդի հետ:
-
Արտգործնախարարն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը11 սեպտեմբերի, 2014
Սեպտեմբերի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, նույն վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար, սենատոր Ալեն Ներիի գլխավորությամբ։
-
Դեսպան Աղաջանյանի հանդիպումը Ինդոնեզիայի նորընտիր նախագահի հետ10 սեպտեմբերի, 2014
Սեպտեմբերի 10-ին Ջակարտայում Ինդոնեզիայի նորընտիր նախագահ Ջոկո Վիդոդոն (Ջոկովի) ընդունեց Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանին:
-
Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու համաձայնագրի հարցերով համատեղ կոմիտեի անդրանիկ նիստ Երևանում10 սեպտեմբերի, 2014
Սեպտեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի իրականացման հարցերով փորձագետների համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը:
-
Հորդանանի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին08 սեպտեմբերի, 2014
Սեպտեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Հորդանանի Հաշեմյան թագավորության նորանշանակ դեսպան Մուհամմադ Նուր Օսման Յուսեֆ Բալքարին (նստավայրը` Տաշքենդ)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: