Միջոցառում Հայաստանի Ազգային գրադարանում՝ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան
20 փետրվարի, 2015Փետրվարի 20-ին Հայաստանի Ազգային գրադարանում կայացավ միջոցառում, որը կազմակերպվել էր Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համատեղ ջանքերով` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:
1999թ. սահմանված Մայրենի լեզվի միջազգային օրվա շրջանակներում կայացած ակնարկ-շարադրությունների մրցույթի հաղթողներին և մասնակիցներին հանձնվեցին մրցանակներ և շնորհակալագրեր:
Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի համագործակցությունը ՄԱԿ-ի գրասենյակի հետ շարունակական բնույթ է կրում:
Առաջին անգամ տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ասոցացված դպրոցների ներգրավումը այդ համագործակցության շրջանակներում: Ազգային հանձնաժողովի ներկայացուցիչն իր ողջույնի խոսքում հույս հայտնեց, որ համատեղ ձեռնարկը լավ հիմք կստեղծի՝ հետագայում նոր նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման համար: