Մշակութային միջոցառում Լոնդոնում

21 փետրվարի, 2015

Փետրվարի 21-ին Լոնդոնի հեղինակավոր «Սենտ Ջոն Սմիթ Սքվեր» համերգասրահում Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ «Հայաստան» հիմնադրամի բրիտանական մասնաճյուղի կողմից կազմակերպված ամենամյա ավանդական բարեգործական համերգը:

Միջոցառմանը ներկա էին Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ, օտարերկրյա հյուրեր, հայ համայնքի ներկայցուցիչներ:

Այս տարի համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ելույթ ունեցան ճանաչված հայ երգիչներ Լիպարիտ Ավետիսյանը, Վարդուհի Խաչատրյանը, Լիլիթ Սողոմոնյանը և դաշնակահար Արմեն Աղաջանյանը: Երգացանկում ընդգրկված էին հայ և եվրոպացի կոմպոզիտորների հայտնի գործեր:

Համերգից ստացված հասույթը տրամադրվելու է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի մանկապարտեզին: 

Տպել էջը