Ղազախստանի մի շարք քաղաքներում ցուցադրվել է «Սպի» կինոնկարը

19 փետրվարի, 2015

Փետրվարի 19-ին Աստանայում տեղի ունեցավ գերմանաբնակ թուրք ռեժիսոր, Վենետիկի փառատոնի մրցանակակիր Ֆաթիհ Աքինի Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված «Սպի» ֆիլմի ցուցադրությունը: Բազմաթիվ ներկաների թվում էր նաև Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը:

Ֆիլմը ցուցադրվեց նաև Ալմաթի, Ատիրաու, Պավլոդար, Պետրոպավլովսկ, Ուրալսկ, Ուստ Կամենոգորսկ քաղաքներում: Ընդ որում, այն Ալմաթիում էկրան բարձրացավ միանգամից 10 կինոթատրոնում:

Տպել էջը