-
ՀՀ Նախագահի հրամանագրերը27 փետրվարի, 2015
Դավիթ ՎԻՐԱԲՅԱՆԻՆ նշանակել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը` Մոսկվա):
-
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բեռլինի Խորհրդարանում26 փետրվարի, 2015
Փետրվարի 26-ին Բեռլինի Խորհրդարանի շենքում տեղի ունեցած միջոցառումով տրվեց Գերմանիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը:
-
Միսաք Մանուշյանի խմբին նվիրված հայ-հրեական համատեղ հիշատակի երեկո Փարիզում26 փետրվարի, 2015
Փետրվարի 26-ին Փարիզի Հայ առաքելական եկեղեցու հանդիսությունների սրահում տեղի ունեցավ հայ-հրեական համատեղ արարողություն` նվիրված Ֆրանսիայում Դիմադրության շարժման առաջնորդներից մեկի` Միսաք Մանուշյանի և նրա խմբի 23 անդամների գնդակահարության 71-րդ տարելի
-
Դեսպան Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ կոնգրեսական Ռոբերտ Դոլդի հետ25 փետրվարի, 2015
Փետրվարի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի նորանշանակ համանախագահ, Իլինոյս նահանգի հանրապետական կոնգրեսական Ռոբերտ Դոլդի հետ:
-
Դեսպան Առաքելյանի հանդիպումը Իրանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի հետ25 փետրվարի, 2015
Փետրվարի 25-ին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Գրիգոր Առաքելյանը հանդիպեց Իրանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Մորթեզա Սարմադիի հետ:
-
Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմի պրեմիերան Աթենքում24 փետրվարի, 2015
Փետրվարի 24-ին Աթենքի «Դանաոս» կինոթատրոնում կայացավ թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի` Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված «Սպի» ֆիլմի պրեմիերան` ռեժիսորի մասնակցությամբ:
-
Դեսպան Ղազարյանի աշխատանքային այցը Վիշկովի շրջան24 փետրվարի, 2015
Փետրվարի 24-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը աշխատանքային այց կատարեց Լեհաստանի Վիշկովի շրջան:
-
Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչը հավատարմագրման նամակ հանձնեց Հայաստանի արտգործնախարարին24 փետրվարի, 2015
Զրույցի ընթացքում քննարկվեցին Պարենի համաշխարհային ծրագրի և Հայաստանի կառավարության ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության հարցերը, անդրադարձ արվեց իրականացվող ծրագրերին և հեռանկարային նախագծերին:
-
Դեսպան Գրիգորյանի հանդիպումն Իրաքի տրանսպորտի նախարարի հետ23 փետրվարի, 2015
Փետրվարի 23-ին Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպում ունեցավ Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդիի հետ:
-
Դեսպան Մնացականյանը ելույթ ունեցավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը23 փետրվարի, 2015
Փետրվարի 23-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ «Պահպանելով միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, արտացոլելով պատմությունը` վերահաստատում ենք անվերապահ աջակցությունը ՄԱԿ կանոնադրության նպատակներին և սկզբունքներին» խորագրով