Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Եգիպտոսում

06 մայիսի, 2015

Մայիսի 6-ին Կահիրեի «Միջազգային մշակութային համագործակցության եգիպտական կենտրոնում» ԱՊՀ երկրների դեսպանությունների համատեղ կազմակերպմամբ և Եգիպտոսի Մշակույթի նախարարի հովանու ներքո տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ներկա էին եգիպտացի բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական և մշակութային գործիչներ, դեսպաններ և դիվանագետներ, լրագրողներ։

Ելույթներով հանդես եկան Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յասեր Մուրադը և կազմակերպիչ երկրների դեսպանները։

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանն իր ելույթում անդրադարձավ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի ունեցած նշանակալից մասնակցությանն ու ներդրմանը։ 

Տպել էջը