-
Եգիպտացի հայագետ, ցեղասպանագետ Մուհամմադ Ռեֆաթ էլ-Իմամին հանձնվեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մեդալը19 հուլիսի, 2011
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրամանագրով եգիպտացի պատմաբան, հայագետ և ցեղասպանագետ, Ալեքսանդրիայի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Մուհամմադ Ռեֆաթ ալ-Իմամը պարգևատրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մեդալով` հայ մշակույթը և պա
-
ՄԱԿ-ում, որպես պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է ՀՀ մշտական ներկայացուցչի նամակն` ուղղված գլխավոր քարտուղար Բան Կի-մունին18 հուլիսի, 2011
Հուլիսի 18-ին ՄԱԿ-ում, որպես այդ կազմակերպության պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին ուղղված ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանի նամակը:
-
Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարարի հետ18 հուլիսի, 2011
Հուլիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր:
-
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին18 հուլիսի, 2011
Հուլիսի 18-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
-
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի պատասխանը News.am գործակալության հարցին16 հուլիսի, 2011
Ակնհայտ է, որ նման սին մեղադրանքների եւ հերթական հիստերիայի գլխավոր նպատակն է էլ ավելի սրել Ադրբեջանում ամենաբարձր պետական մակարդակով իրականացվող հակահայկական եւ ռասիստական քարոզչությունն ու խորացնել կողմերի միջեւ անվստահության մթնոլորտը:
-
Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ նորընտիր գլխավոր քարտուղարին15 հուլիսի, 2011
Հուլիսի 15-ին Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ նորընտիր գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ:
-
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակության այցը Բրյուսել15 հուլիսի, 2011
Հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 6-րդ լիագումար նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Կարինե Ղազինյանը: Եվրոպական կողմից բանակցություն
-
Դեսպան Աշոտ Եղիազարյանը հանդիպել է Բրազիլիայի Զինվորական հրշեջ ծառայության գլխավոր հրամանատար Մարսիո դե Սոուզա Մատոսի հետ14 հուլիսի, 2011
Հուլիսի 14-ին Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Եղիազարյանը հանդիպել է Բրազիլիայի Զինվորական հրշեջ ծառայության գլխավոր հրամանատար Մարսիո դե Սոուզա Մատոսի հետ, որի ընթացքում քննարկվել են համագործակցության հարցեր:
-
Հարավային Սուդանը` ՄԱԿ-ի 193-րդ անդամ պետություն14 հուլիսի, 2011
Հուլիսի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, քննարկելով Անվտանգության խորհրդի առաջարկը Հարավային Սուդանի անդամության վերաբերյալ, ընդունեց բանաձեւ` այդ երկիրը հռչակելով որպես ՄԱԿ-ի 193-րդ անդամ պետություն:\r\n\r\n
-
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի ղեկավարի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Կորի Ուդովիչկիի հետ14 հուլիսի, 2011
Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի ղեկավարի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային գրասենյակի տնօրեն տիկին Կորի Ուդովիչկիին: