Արարատ Միրզոյան
Ծննդյան թիվն ու վայրը՝
Ծնվել է 1979 թ. նոյեմբերի 23֊ին, Երևանում։
Կրթությունը
2000 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի բակալավրիատը, 2002թ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրան։
2004 թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետի որակավորում:
2005 թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան֊ինստիտուտի ասպիրանտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։
Աշխատանքային գործունեությունը
2003-2005 թթ. – ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող,
2005-2007 թթ. – Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժին, գլխավոր արխիվագետ,
2007-2010 թթ. – «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ, մասնագետ,
2011-2012 թթ. – «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալություն, վերլուծաբան և միջազգային լուրերի մեկնաբան,
2012-2013 թթ. – Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ (IFES), ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող,
2015-2017 թթ. – Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ և 100 կյանք» նախաձեռնություն, հետազոտական խմբի ղեկավար,
2014-2017 թթ. -- Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտ (NIMD), քաղաքական կուսակցությունների և ռազմավարական պլանավորման փորձագետ,
2017֊2018 թթ. – ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ,
2018-2019 թթ. – ՀՀ առաջին փոխվարչապետ,
2019-2021 թթ. – ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ։
2021 թ. օգոստոսի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է արտաքին գործերի նախարար:
Այլ տվյալներ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016-2022 թթ. եղել է կուսակցության վարչության անդամ:
Հեղինակ է հայաստանյան և միջազգային մամուլում տպագրված բազմաթիվ վերլուծությունների:
2012-2013 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանում։
Ընտանեկան կարգավիճակը՝ ամուսնացած է, ունի երկու զավակ։