-
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված համերգ Եգիպտոսում06 Հոկտեմբերի, 2011
Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 6-ին Կահիրե Օպերայի տան «էլ-Գումհուրիյա» սրահում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր արտիրստ Արսեն Գրիգորյանի, երգչուհի Աննա Խառատյանի եւ «Մրո» համույթի համերգը, որը կազմակերպվել էր Կահիրեի Հայ Առաքելական եկեղեցու Առաջնորդարանի եւ Եգիպտոսում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով: Միջոցառմանը Հայաստանից ժաման
-
ՀՀ անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված համերգ Մոնրեալում01 Հոկտեմբերի, 2011
Հոկտեմբերի 1-ին Bonjour l'Arménie ծրագրի շրջանակներում Մոնրեալի Արվեստների պալատի (Place des Arts) համերգային դահլիճում կայացավ համերգ` նվիրված ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին (երաժշտական ղեկավար Արմեն Մարտիրոսյան):
-
ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված համերգ Նիդերլանդներում01 Հոկտեմբերի, 2011
Հոկտեմբերի 1-ին Հաագայի հայտնի «Դոկտոր Անտոն Ֆիլիպսզալ» համերգասրահում տեղի ունեցավ տոնական համերգ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին, որը կազմակերպվել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից հոլանդահայ կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
-
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառում Բարսելոնայում30 Սեպտեմբերի, 2011
Սեպտեմբերի 30-ին Բարսելոնայում ՀՀ Պատվո հյուպատոսի գրասենյակը կազմակերպել էր Հայաստանի անկախության հոբելյանին նվիրված ընդունելություն, որին ներկա էին տեղական իշխանությունները ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, պատվո հյուպատոսներ, գործարարներ, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և համայնքային կառույցների ներկայացուցիչներ
-
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումներ Սպահանում30 Սեպտեմբերի, 2011
Սեպտեմբերի 29-30-ին իրանահայ համայնքում տոնականորեն նշվող Հայաստանի անկախության 20-ամյակի առիթով միջոցառումների շարք էր նախատեսվել նաեւ Իրահի երկրորդ հայահոծ Սպահան քաղաքում` պատմական Նոր Ջուղայում:
-
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Սիրիայում29 Սեպտեմբերի, 2011
Սեպտեմբերի 29-ին Դամասկոսում տեղի է ունեցել ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:
-
ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Ուրուգվայում28 Սեպտեմբերի, 2011
Սեպտեմբերի 28-ին Մոնտեվիդեոյում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի եւ Ուրուգվայում ՀՀ պատվո հյուպատոս Ռուբեն Աբրահամյանի անունից կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին:
-
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված համերգ Ռումինիայում28 Սեպտեմբերի, 2011
Սեպտեմբերի 28-ին Բուխարեստի հռչակավոր Աթենեուլ Ռոման (Atheneul Roman) ֆիլհարմոնիկ սրահում տեղի ունեցավ մեծ համերգ` նվիրված Հայաստանի անկախության եւ հայ-ռումինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տոներին: Լեփլեցուն դահլիճում ելույթ ունեցան օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը, Գերմանիայում բնակվող երիտասարդ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը, ինչպես նաեւ ռումինահայ հռչակավոր ջազային
-
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Սանկտ-Պետերբուրգում28 Սեպտեմբերի, 2011
Սեպտեմբերի 28-ին Սանկտ-Պետերբուրգի «Տավրիչեսկի» պալատի Եկատերինենսկի սրահում կայացավ ՀՀ գլխավոր հյուպատոսության ընդունելությունը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին:
-
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառում Բելգիայի Թագավորությունում26 Սեպտեմբերի, 2011
Սեպտեմբերի 26-ին Բելգիայի Թագավորությունում Հայաստանի դեսպանությունը, ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունները Բրյուսելի ամենահեղինակավոր Պալե Դե Բոզառ գեղարվեստի պալատում կազմակերպել էին համերգ-ընդունելություն Հայաստանի Պետական երիտասար¬դական նվագախմբի եւ հանրաճանաչ ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանի եւ Կարեն Հարությունյանի մասնակցությամբ` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարե