ՀՀ անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված համերգ Մոնրեալում

01 հոկտեմբերի, 2011

Հոկտեմբերի 1-ին Bonjour l'Arménie ծրագրի շրջանակներում Մոնրեալի Արվեստների պալատի (Place des Arts) համերգային դահլիճում կայացավ համերգ` նվիրված ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին (երաժշտական ղեկավար Արմեն Մարտիրոսյան):

Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Մոնրեալի հյուպատոսական կորպուսի անդամներ:

Արմեն Հյուսնունցի ղեկավարած Armeոian Jazz Band-ի նվագակցությամբ ելույթ ունեցան երգիչներ Եվա Ռիվասը, Ինգա և Անուշ Արշակյանները, Ալլա Լևոնյանը, ինչպես նաև կանադացի երգիչներ:


***
Հաջորդ օրը` հոկտեմբերի 02-ին, Հայկական առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում տեղի ունեցավ տոնական սուրբ պատարագ` նվիրված ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին: Այնուհետեւ տեղի ունեցավ ընդունելություն, որի ավարտին ներկաներին շնորհավորական ուղերձով դիմեց ՀՀ դեսպանը:

Տպել էջը