Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառում Բարսելոնայում
30 սեպտեմբերի, 2011Սեպտեմբերի 30-ին Բարսելոնայում ՀՀ Պատվո հյուպատոսի գրասենյակը կազմակերպել էր Հայաստանի անկախության հոբելյանին նվիրված ընդունելություն, որին ներկա էին տեղական իշխանությունները ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, պատվո հյուպատոսներ, գործարարներ, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Կատալոնիայում ՀՀ Պատվո հյուպատոս Խուան Սանմարտին Խիլը, որից հետո ներկաներին շնորհավորական ուղերձով դիմեց Իսպանիայի Թագավորությունում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը:
Այնուհետ, ելույթ ունեցավ Կատալոնիայի նահանգի խորհրդարանի նախկին անդամ, ներկայումս նահանգի Էմիգրացիայի վարչության փոխտնօրեն Տկն. Անա Ռոզա Ֆորտունին: