Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառում Բելգիայի Թագավորությունում

26 սեպտեմբերի, 2011

Սեպտեմբերի 26-ին Բելգիայի Թագավորությունում Հայաստանի դեսպանությունը, ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունները Բրյուսելի ամենահեղինակավոր Պալե Դե Բոզառ գեղարվեստի պալատում կազմակերպել էին համերգ-ընդունելություն Հայաստանի Պետական երիտասար¬դական նվագախմբի եւ հանրաճանաչ ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանի եւ Կարեն Հարությունյանի մասնակցությամբ` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին:

Համերգից առաջ բացման խոսքով հանդես եկավ Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված համերգին մասնակցելու համար, ընդգծեց Հայաստանի կայացման գործում ժողովրդավարական եւ եվրոպական արժեքների անշրջելիու¬թյունը, ինչպես նաեւ կարեւորեց համագործակցության շարունակականությունը Բելգիայի, ԵՄ կառույցների եւ ՆԱՏՕ-ի հետ:

Համերգին հաջորդեց անկախության տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին ներկա էին Բելգիայի օրենսդիր եւ գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Բելգիայում, ԵՄ կառույցներում, ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններ ու դիվանագետներ, պատգամավորներ, Բելգիայի քաղաքական եւ հասարակական շրջանակների ականավոր գործիչներ, մտավորականներ, գործարարներ, լրագրողներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Տպել էջը