-
ՀՀ վարչապետի որոշումը Մնացական Սաֆարյանին արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին26 հունվարի, 2022Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Մնացական Սաֆարյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ:
-
Դեսպան Վիրաբյանն իր հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի Հանրապետության նախագահին26 հունվարի, 2022Հունվարի 25-ին Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանն իր հավատարմագրերը հանձնեց նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին:
-
Հայաստանի ԱԳ նախարարի և Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հանդիպումը26 հունվարի, 2022Հունվարի 26-ին պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենի հետ:
-
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Լյուքսեմբուրգի համալսարան25 հունվարի, 2022Հունվարի 25-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի համալսարանի ռեկտոր Ստեֆան Պալաժի ուղեկցությամբ շրջայց է կատարել Լյուքսեմբուրգի համալսարանում և ծանոթացել հաստատության հետազոտական
-
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը21 հունվարի, 2022ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման շուրջ բանակցությունների լիարժեք վերսկսումը:
-
Դեսպան Մկրտչյանն իր հավատարմագրերն է հանձնել Հունաստանի Հանրապետության նախագահին19 հունվարի, 2022Հունվարի 19-ին Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը նախագահ Կատերինա Սակելարոպուլուին հանձնել է իր հավատարմագրերը:
-
Տեղի է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի և եվրոպական երկրներում ու մի շարք միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումը17 հունվարի, 2022
Հունվարի 14-16-ը Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի և ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի գլխավորությամբ տեղի է ունեցել եվրոպական երկրներում և մի շարք միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդ
-
Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը14 հունվարի, 2022
Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։
-
Դեսպան Ավետիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավորին14 հունվարի, 2022Հունվարի 13-ին Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդին։
-
ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի վերաբերյալ13 հունվարի, 2022Դեսպան Պապիկյանը կոչ արեց ԵԱՀԿ նախագահությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին գործուն միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանի սադրանքները, և վերսկսելու հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը: