-
Արաբական Միացյալ էմիրությունների նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին13 փետրվարի, 2015
Փետրվարի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպան Ջասեմ Մուհամմադ Ալ Կասեմին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
-
Դեսպան Կիրակոսյանը ելույթ ունեցավ ԵԱՀԿ Մշտական խորհրդում12 փետրվարի, 2015
Փետրվարի 12-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը ելույթ ունեցավ ԵԱՀԿ Մշտական Խորհրդում՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարության:
-
Դեսպան Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի հետ12 փետրվարի, 2015
Փետրվարի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը պաշտպանության ոլորտում ընթացող հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում հանդիպում ունեցավ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ, դոկտոր Էվելին Ֆարկասի հետ:
-
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Հալեպում12 փետրվարի, 2015
Փետրվարի 12-ին Հալեպում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ ցեղասպանությունների ճանաչմանը, դատապարտմանը և հետևանքների վերացմանը նվիրված քննարկում:
-
Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին12 փետրվարի, 2015
Փետրվարի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
-
Դեսպան Մարգարյանի հանդիպումը Բելգիայի Սենատի նախագահի հետ11 փետրվարի, 2015
Փետրվարի 11-ին Բելգիայի Սենատի նախագահ, տիկին Քրիստին Դեֆրեյնն ընդունեց Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին:
-
Դեսպան Վարդանյանի հանդիպումը Վրաստանի ֆինանսների նախարարի հետ11 փետրվարի, 2015
Փետրվարի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրիի հետ:
-
Դեսպան Փոլադյանի հանդիպումը Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի հետ10 փետրվարի, 2015
Փետրվարի 10-ին Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մուհմմադ Ջիհադ ալ-Լահամն ընդունեց Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին:
-
Դեսպան Սահակյանը դասախոսությամբ հանդես եկավ Ղազախստանի հումանիտար-իրավաբանական համալսարանում10 փետրվարի, 2015
Փետրվարի 10-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը Աստանայում դասախոսությամբ հանդես եկավ Ղազախստանի հումանիտար-իրավաբանական համալսարանի ուսանողների և դասախոսների առջև «Հարավային Կովկաս․ պատմություն և արդի մարտահրավերներ» թեմայով:
-
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանի այցը Լաթաքիա և Քեսաբ09 փետրվարի, 2015
Փետրվարի 6-9-ը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանն այցելեց Լաթաքիա և Քեսաբ: