Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանի այցը Լաթաքիա և Քեսաբ

09 փետրվարի, 2015

Փետրվարի 6-9-ը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանն այցելեց Լաթաքիա և Քեսաբ:

Փետրվարի 7-ին և 8-ին Տիգրան Գևորգյանը հանդիպումներ ունեցավ տեղի ազգային իշխանությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվեց Սիրիայի ծովափնյա շրջաններում բնակվող, հատկապես Հալեպից, Ռաքքայից և այլ քաղաքներից գաղթած հայության կացությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Փետրվարի 9-ին Քեսաբի Սուրբ Խաչ եկեղեցու սրահում գլխավոր հյուպատոսը քեսաբցիներին հանձնեց ՀՀ քաղաքացու անձնագրեր: Այնուհետև գլխավոր հյուպատոսը հանդիպեց Քեսաբի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեցին Քեսաբի վերականգնմանն առնչվող հարցերը, ինչպես նաև քեսաբցիներին հուզող մի շարք այլ խնդիրներ և դրանց լուծման հեռանկարները:

Լաթաքիա այցելության երկու օրերի ընթացքում տեղի Հայոց Ազգային Առաջնորդարանում Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցների կողմից իրականացվեց հյուպատոսական ընդունելություն` Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում բնակվող հայերի համար: 

Տպել էջը