Դեսպան Մարգարյանի հանդիպումը Բելգիայի Սենատի նախագահի հետ

11 փետրվարի, 2015

Փետրվարի 11-ին Բելգիայի Սենատի նախագահ, տիկին Քրիստին Դեֆրեյնն ընդունեց Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայ-բելգիական հարաբերությունների ներկա իրավիճակի, դրանց զարգացման, միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման ուղիների վերաբերյալ: Այս կապակցությամբ երկուստեք կարևորվեց Բելգիայի Սենատում Հայաստանի հետ բարեկամության խմբի աշխատանքների և միջխորհրդարանական շփումների ու փոխայցելությունների ակտիվացումը: Սենատի նախագահը վստահեցրեց, որ մտադիր է նպաստել Բելգիայի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա խորացմանը: Անդրադարձ կատարվեց Բելգիայի հայ համայնքի պատմությանը և ներկային:

Դեսպան Մարգարյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվելիք միջոցառումներն ու ծրագրերը: Զրուցակցի խնդրանքով` դեսպանն անդրադարձավ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքին, տարածաշրջանային զարգացումներին, տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերի մասին: 

Տպել էջը