ՄԻԽ 61-րդ նստաշրջանի շրջանակներում «Մարդու իրավունքների իրականացման գործում համակարգվածության և հետևողականության բարելավումը թվային գործիքների միջոցով» խորագրով հարակից միջոցառում

24 փետրվարի, 2026

Փետրվարի 24-ին Ժնևում՝ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարության և Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի կողմից համատեղ կազմակերպվել է հարակից միջոցառում՝ «Մարդու իրավունքների իրականացման գործում համակարգվածության և հետևողականության բարելավումը թվային գործիքակազմի միջոցով» խորագրի ներքո։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Իր խոսքում նախարար Միրզոյանն ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության գործընթացը պահանջում է արտահայտված ամուր քաղաքական կամքի և գործնական քայլերի արդյունավետ համադրություն, ինչն իր արտահայտությունն է ստանում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների նախաձեռնություններում։

Հաջորդիվ կայացել է պանելային քննարկում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի, Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի, ՄԱԿ երեխաների իրավունքների հարցերով կոմիտեի, ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Իր ելույթում նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ կողմից մշակված՝ Հայաստանի՝ մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման ազգային մեխանիզմի նոր թվային գործիքը` ԱԻ-ՆԵՄՐԱ-ն։

Տպել էջը