ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N1325 բանաձևի դրույթների իրականացման 2022-2024թթ. գործողությունների ազգային երկրորդ ծրագրի աշխատանքների գնահատման համաժողովին

09 փետրվարի, 2024

Փետրվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N1325 բանաձևի դրույթների իրականացման 2022-2024թթ. գործողությունների ազգային երկրորդ ծրագրի աշխատանքների գնահատման համաժողովին, որին ներկա էին ճյուղային այլ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ գործողությունների ազգային ծրագրի դրույթների իրականացումն ապահովելու նպատակով նախորդ տարվա ընթացքում կատարվել է ընդգրկուն աշխատանք՝ շեշտելով, որ N1325 բանաձևի շրջանակում պետք է շարունակել ջանքեր գործադրել լավարկելու կանանց մասնակցությունը խաղաղության և անվտանգության տարբեր հարցերում: Վահան Կոստանյանը կարևորել է այն փաստը, որ գործողությունների ազգային ծրագրի դրույթների իրականացումը լսելի է դարձնում քաղաքացիների ձայնը, որոնք  բնակվում են մարզերում, սահմանագծին մոտ և կրում են հակամարտության ուղիղ հետևանքները:

ԱԳ նախարարի տեղակալը ծրագրի իրականացման գործում շնորհակալություն է հայտնել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ արձանագրելով, որ արդյունավետ համագործակցության ապացույցներից  են մինչ օրս իրականացված աշխատանքները:

Տպել էջը