Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարությունների միջև

03 փետրվարի, 2020

Փետրվարի 3-ին Բեռնում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, շվեյցարականը՝ Շվեյցարիայի Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի պետքարտուղարի պաշտոնակատար Քրիստինա Մարտի Լանգը (Krystyna Marty Lang)։ 

Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-շվեյցարական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունները։ Անդրադարձ կատարվեց տնտեսական կապերին՝ ուրվագծելով դրանց ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Այդ համատեքստում, շեշտվեց նախորդ տարում Հայաստանից Շվեյցարիա արտահանման ծավալների աճը։ 

Կողմերն անդրադարձան Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացվող գործունեությանը, քննարկեցին համագործակցության հաջորդ` 2021-2024 փուլում, Գործակալության կողմից Հայաստանում իրականացվելիք ծրագրային հիմնական ուղղություները։      

Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը։ 

Խորհրդակցությունների ընթացքում մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և գլոբալ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Կողմերը ծանոթացան տարածաշրջանային խնդիրների շուրջ  միմյանց դիրքորոշումներին։ 

Ավետ Ադոնցը Քրիստինա Մարտի Լանգին ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ ձևավորված համագործակցությունը։

 

 

 

 

Տպել էջը